Logo

Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Մերիլին Մոնրոյի զգեստը փչացնելու հետ կապված սկանդալը

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:11 / 22.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Kim Kardashyan-skandal

Անցած շաբաթ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ Աստղին մեղադրել են 20-րդ դարի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստը փչացնելու համար, որը նա կրել է այս տարվա Met Gala-ին: Համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, որ կինոյի լեգենդի զգեստը կրելուց հետո վնասվել է: Զգեստի կարերը քանդված են եղել, բացակայել են դեկորատիվ բյուրեղները։

Մերիլին Մոնրոյի շոր

Today շոուի ժամանակ Քարդաշյանը նախ մեկնաբանել է մեղադրանքները։ Աստղը պատմել է, որ մինչ հայտնի զգեստը հագնելը նրա հագին եղել է խալաթ։ «Ես խալաթով և հողաթափերով դուրս եկա կարմիր գորգի վրա, հագա այն և բարձրացա աստիճաններով: Այն իմ հագին էր մոտ երեք-չորս րոպե: Իսկ հետո ես փոխվեցի հենց աստիճանների վերևում»,- ասել է մոդելը։

Քիմը նաև խոստովանել է, որ զարմացել է, որ որոշ մարդիկ պատկերացում չունեն, թե ով է Մերիլին Մոնրոն։ «Դա ինձ ցնցեց. ես հարգում եմ նրան, հասկանում եմ, թե որքան մեծ նշանակություն ունի այս զգեստն ամերիկյան պատմության համար»,- ասել է Քիմը։

Kardashian-Merlin Monro

Ի դեպ, անցած շաբաթ ամերիկյան Ռոբերտ Ռիփլիի թանգարանը հերքել է տեղեկությունը, թե ամերիկահայ հեռուստաաստղը փչացրել է Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստը։

Խոսքն այն զգեստի մասին է, որը Մոնրոն կրել է 1962 թվականին նախագահ Ջոն Ֆ․ Քենեդիի ծննդյան օրը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Քարդաշյանը նիհարել է 7 կիլոգրամից մի փոքր ավելի, որպեսզի կարողանա այն կրել: