Logo

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ցանկանում է ամուսնանալ

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:31 / 04.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Kardashian wants to married

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն արդեն վեց ամիս է, ինչ հանդիպում է կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ։ Ոչ ոք չէր հավատում նրանց սիրավեպի լրջությանը, բոլորը մտածում էին, որ նրանք միասին են միայն PR-ի համար։ Այնուամենայնիվ, նրանք կարծես թե լուրջ են տրամադրված: Վերջերս հումորիստը սիրելիին ներկայացրել է իր ընտանիքին։ Իսկ նախորդ օրը պարզվել է, որ Քիմը ցանկանում է ամուսնանալ։

«The Kardashians» հեռուստասերիալի վերջին դրվագում աստղը հույս է հայտնել, որ մի օր նորից կամուսնանա: «Ես հավատում եմ սիրուն, այնպես որ հուսով եմ, որ ևս մեկ հարսանիք կունենամ: Ես ամուսնանալու եմ չորրորդ անգամ», - ասել է Քիմը:

Ի դեպ, Քիմ Քարդաշյանը միշտ էլ բուռն անձնական կյանք է ունեցել։ 2000 թվականին, երբ աստղն ընդամենը 19 տարեկան էր, ամուսնացել է երաժշտական ​​պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Ամուսնությունն այնքան էլ հաջող չէր: 2004 թվականին զույգը բաժանվել է: Մի քանի տարի անց Քիմը խոստովանել է, որ ամուսինն իրեն բազմիցս ծեծել է։

Քարդաշյանի հաջորդ ամուսնությունը բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ էր՝ 2011 թվականին։ Սակայն սիրահարները կարողացել են միասին ապրել ռեկորդային 72 օր, որից հետո նրանք բաժանվել են անհաշտության պատճառով։

Kardashian-Pit 1

Քիմի հաջորդ ամուսնությունը Քանյե Ուեսթի հետ էր։ Հարաբերությունների ընթացքում զույգը չորս երեխա է ունեցել։ Բայց նույնիսկ այստեղ Քարդաշյանի «բախտը չի բերել». աստղը բաժանվել է ռեփերից։

Kardashian-Pit 2