Logo

Քիմ Քարդաշյանը Met Gala-ին կրել է Մերիլին Մոնրոյի խորհրդանշական օրիգինալ զգեստը

Հեղինակ
Աննա Անտոնյան
10:31 / 03.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Մերիլին Մոնրո-Քիմ Քարդաշյան

Met Gala-ի մասնակիցները գիտեին, որ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը վերջինն են հայտնվելու կարմիր գորգի վրա։ Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, Քարդաշյանին, ինչպես միշտ, հաջողվել է զարմացնել երկրպագուներին։ Նա կրել է Մերիլին Մոնրոյի հանրահայտ զգեստի կրկնօրինակը, որը շիկահեր սեքս խորհրդանիշը կրել է 1962 թվականին «Happy Birthday Mr. President» երգը կատարելիս:

Հաշվի առնելով Մետրոպոլիտենի արվեստի թանգարանի վերջին նորաձևության ցուցադրությունը՝ «In America. Anthology of Fashion»-ը, շատերը կարծում էին, որ Քարդաշյանը հարգանքի տուրք է մատուցում Ամերիկային՝ կրելով այդ զգեստը:

Միջոցառման ժամանակ խոսակցություններ եղան, որ սա ոչ թե Մոնրոյի զգեստի կրկնօրինակն է, այլ հենց իսկական զգեստը։

Vogue-ը հաստատել է, որ դա այդպես է։ Իսկապես, ցանկանալով հարգել Մոնրոյին և ամերիկյան նորաձևությունը Met Gala-ում, Քարդաշյանը կապ է հաստատել Օռլանդոյի՝ Ռիփլիի թանգարանի՝ զգեստի ներկայիս սեփականատերերի հետ: Զգեստը վերջին անգամ աճուրդի էր հանվել 2016 թվականին և վաճառվել ռեկորդային՝ 4,8 միլիոն դոլարով։ 

Քարդաշյանը կարողացել է համաձայնության գալ և վերցնել զգեստը:

 

Ամերիկահայ հեռուստաաստղը նաև նշել է, որ ստիպված է եղել խիստ դիետա պահել՝ Մոնրոյի օրիգինալ կիպ զգեստի մեջ տեղավորվելու համար։

Met Gala-ն` Կոստյումի ինստիտուտը կամ Met Ball-ն ամենամյա դրամահավաք միջոցառում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Կոստյումի ինստիտուտի համար։