Logo

Կինոյի պատմության 5 լավագույն եռերգությունները

Հեղինակ
Մարինե Մելիքյան
18:22 / 05.05.2022Կինո
null

Ներկայացնում ենք կինոյի պատմության լավագույն եռերգությունները, որոնք կխնայեն ձեր ժամանակը և կարիք չի լինի նոր ֆիլմեր փնտրելու։

1. Մատանիների տիրակալը / The Lord of the Ring

Ֆիլմեր. «The Lord of the Rings: The Fellowship of the Ring» (2001), «The Lord of the Rings: The Two Towers» (2002), «The Lord of the Rings: The Return of the King» (2003)

Ջ.Ռ.Ռ. Թոլքինի ստեղծագործությունների էկրանավորումը թողարկվել է «Հարի Փոթեր»-ի հետ միաժամանակ, որի հետ միասին դարձել է ամբողջ ֆենթըզի ժանրի հիմքը։ Մարդկանց, էլֆերի և թզուկների աշխարհին սպառնում է ոչնչացում, եթե չկործանվեն Ամենազորության մատանին և Սաուրոնը՝ նրա տերը: Փիթեր Ջեքսոնի խորհրդանշական սագան ունեցել է ընդհանուր առմամբ «Օսկար»-ի 30 անվանակարգ (շահել է 17-ում), և «Թագավորի վերադարձը» ժանրի դեռևս միակ ֆիլմն է, որն արժանացել է «Օսկար»-ի 11 մրցանակի։

2. Հոբիթը / The Hobbit

Ֆիլմեր. «The Hobbit: An Unexpected Journey» (2012), «The Hobbit: The Desolation of Smaug» (2013), «The Hobbit: The Battle of the Five Armies» (2014)

Եվ դարձյալ Ջ.Ռ.Ռ. Թոլքինը և նրա «Հոբիթ, կամ գնալն ու գալը» պատմվածքը, որի կինոադապտացիայի համար, ինչպես «Մատանիների տիրակալի» դեպքում` պատասխանատու էր Փիթեր Ջեքսոնը։ Բիլբո Բեգինսի և տասներեք թզուկների պատմությունը դեպի Միայնակ լեռ (իրականում սա «Մատանիների տիրակալի» նախապատմությունն է) առաջադրվել է «Օսկար»-ի յոթ անվանակարգում:

3. Վերադարձ դեպի ապագա / Back to the Future

Ֆիլմեր. «Back to the Future» (1985), «Back to the Future-2» (1989), «Back to the Future-3» (1990)

Ռոբերտ Զեմեկիսի գիտական ​​ֆանտաստիկան` դպրոցական Մարթի Մաքֆլայի և խելագար գիտնական Դոկ Բրաունի մասին, որը հորինել է ժամանակի մեքենա: Նրանք միասին գնում են դեպի անցյալ, դեպի ապագա և նորից դեպի անցյալ: Թերևս իր ժանրի լավագույն եռերգությունը, որը ոգեշնչել է մեկից ավելի սերնդի, օրինակ` «Ռիկ և Մորտի»-ի գլխավոր հերոսները ոգեշնչված են Մայքլ Ջ. Ֆոքսից և Քրիստոֆեր Լլոյդից։

4. Խավարի ասպետը / The Dark Knight

Ֆիլմեր. «Batman Begins» (2005), «The Dark Knight» (2008), «The Dark Knight Rises» (2012)

Հավանաբար, երբևէ եղած կոմիքսների լավագույն ֆիլմը: Քրիստոֆեր Նոլանի եռերգությունը՝ անզուգական Քրիստիան Բեյլի խաղով` Գոթեմի պաշտպանի դերում։ Հենց «The Dark Knight» ֆիլմում իր վերջին դերերից մեկը խաղացել է Հիթ Լեջերը, որը հետմահու «Օսկար» է ստացել։

5. Kingsman

Ֆիլմեր. «Kingsman: The Secret Service» (2015), «Kingsman: The Golden Circle» (2018), «The King's Man» (2021) 

Սա Marvel-ի կոմիքսների վրա հիմնված կատակերգական լրտեսական սագա է սուպեր գործակալների և իրական ջենթլմենների մասին: Կարծես Քոլին Ֆերթը բառացիորեն ստեղծված է այդ դերի համար: