Vnews-ը շարունակում է կարանտինա-միջազգային շարքը, որտեղ աշխարհի տարբեր ծայրերում ապրող կինոքննադատներն ու կինոլրագրողները հատուկ մեր կայքի ընթերցողների համար խորհուրդ են տալիս զանազան ֆիլմեր՝ հետաքրքրացնելու բոլորիս ինքնամեկուսացված առօրյան։ Vnews-ի հեղինակ, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը շարունակում է հարցուփորձ անել Հայաստանից դուրս ապրող իր գործընկերներին և տեղադրել նրանց տրամադրած ցանկերը։
Հերթը Բրազիլիայինն է։ Կամ Շվեյցարիայինը։ Բանն այն է, որ մեր այսօրվա «հյուրը» բրազիլացի է, ով տարիներ առաջ տեղափոխվել է Ցյուրիխ և հիմա ապրում է այնտեղ՝ լուսաբանելով հիմնականում եվրոպական կինոփառատոները։ Ումբերտոն և Դիանան ծանոթացել են 2017-ին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի հերթական մամուլի ասուլիսի ժամանակ. սրահում նստած սպասում էին Թիմոթի Շալամեին ու Արմի Համերին, կարծես․․․
Ումբերտոն ամենաակտիվ կինոլրագրողներից է, տարվա կտրվածքով այցելում է շուրջ 12-15 կինոփառատոն։ Անցյալում դերասան էր, սակայն թողել է կարիերան կինոտեսությամբ զբաղվելու համար։ Ումբերտոյի մայրիկը բրազիլական սերիալների հայտնի դերասանուհի է, ում մեր տատիկներն ու մայրիկները 90-ականներին հետևում էին հարևաններով մեկի տան հեռուստացույցի դիմաց հավաքված։
Ահա և Ումբերտոյի ընտրած 5-յակը, որի ֆիլմերից առնվազն մեկը, հուսանք, կտեղափոխվի ձեր լափթոփի էկրան։ Ներկայացնում ենք ցանկը կինոքննադատի մեկնաբանություններով։
“Ladri di Biciclette” / «Հեծանիվներ գողացողները» (1948), Vittorio De Sica
«Իտալական նեոռեալիզմ, ետպատերազմական կինո։ Պարտադիր դիտման համար նախատեսված ֆիլմ է»։
“What ever happened to Baby Jane?” / «Ի՞նչ պատահեց Բեբի Ջեյնին» (1962), Robert Aldrich
«Երկու դերասանուհիների բախումը կադրում է և կադրից դուրս։ Փայլուն դերասանական խաղ»։
“Le Ballon Rouge” / «Կարմիր փուչիկը» (1956), Albert Lamorisse
«Հմայիչ և գողտրիկ պատմություն ընկերության մասին»։
“Hyènas” / «Բորենիներ» (1992), Djibril Diop Mambéty
«Հիանալի այլաբանություն նեոկոլոնիզմի և սպառողականության վերաբերյալ»:
“Amores Perros” / «Շնաբարո սեր» (2000) , Alejandro González Iñárritu
«Բարձրակարգ կինեմատոգրաֆիա, հիանալի մոնտաժային աշխատանք։ Լավ կինոյի նմուշ»:
կարդացեք նաև՝