Logo

Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությունը՝ Բրյունետի կատարմամբ

11:45 / 25.04.2023Երաժիշտներ
null

«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում կատարում է Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությունը։

Տեսանյութին կից նա գրել է․ «Նրանք, ովքեր չեն կարողանում հիշել անցյալը, դատապարտված են կրկնելու այն։ Թող աշխարհը երբեք չմոռանա իր անցյալը, որպեսզի կարողանա ձգտել ավելի լավ ապագայի»։

«Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու Լիվերպուլ քաղաքում: Համերգները տեղի են ունենալու մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։ Բրյունետը «Future Lover» երգով ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում՝ 2-րդ համարի ներքո: