Logo

Լեա Սեյդուն կհայտնվի «Dune» ֆիլմի երկրորդ մասում

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:31 / 22.06.2022Կինո
Dune-2

Ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, որն առավել հայտնի է հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի աղջկա դերով, բանակցություններ է վարում Legendary կինոընկերության հետ` «Dune»-ի շարունակությունում նկարահանվելու համար, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Ենթադրաբար Սեյդուն կխաղա Արրակիս մոլորակի ազդեցիկ դեմքերից մեկի կնոջ՝ Մարգո Ֆենրինգի դերը։ Նա գլխավոր հերոս Փոլ Աթրեյդեսի դաշնակիցն է:

Առաջին ֆիլմն ընդգրկում է Ֆրենկ Հերբերտի համանուն սագայի կեսը։ 

«Dune» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները կսկսվեն 2022 թվականի աշնանը։ Արտադրությամբ կզբաղվեն Warner Bros.-ը և Legendary's-ը: Պրեմիերան սպասվում է 2023 թվականի հոկտեմբերի 20-ին։

Ավելի վաղ Խավիեր Բարդեմը խոստացել էր, որ «Dune»-ի երկրորդ մասը կզարմացնի հանդիսատեսին։