Logo

Մահացել է երգիչ Պիեռ Նարցիսը

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:56 / 22.06.2022Երաժիշտներ
Պիեռ Նարցիս

45 տարեկանում մահացել է կամերունական ծագումով ռուսաստանցի երգիչ Պիեռ Նարցիսը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել են նրա դուստր Կարոլինան՝ Քրիստել Կալաչևան և նախկին կինը՝ Վալերիա Կալաչևան (Մոնիշա), հայտնում է meduza.io-ն։

«Շնորհակա՛լ եմ, հայրի՛կ, ամեն ինչի համար: Շատ եմ ցավում, որ նա իմ կողքին չի լինի... Սակայն հուսով եմ, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի թե՛ դրախտում, թե՛ հետագա կյանքերի ընթացքում»,- գրել է երաժշտի դուստրը։

Պիեռ Նարցիսի մահվան պատճառները նրա հարազատները չեն նշել։ Ինչպես հայտնում է Комсомольская правда-ն, արտիստը մահացել է երիկամի վիրահատության ժամանակ։

Երաժշտի ամբողջական անունն է Մուդիո Մուկուտո Պիեռ Նարցիս Դե Նապոլի Դե Սուզա։ Նա ծնվել է Կամերունում 1977 թվականի փետրվարի 19-ին։ Երգիչը «Фабрика звезд - 2» շոուի մասնակից էր։ Նրան մեծ համբավ է բերել  «Шоколадный заяц» երգը։