Logo

Մահացել է Ռազմիկ Դավոյանը

Հեղինակ
tigran5
00:00 / 11.01.2022ՍՊՈՐՏ
f55c6407ab7b3a 55c6407ab7f3f.thumb  - Մահացել է Ռազմիկ Դավոյանը

Մահացել է հայ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը:

Բանաստեղծը ծնվել է 1940 թվականի հուլիսի 3-ին՝ Մեծ Պարնի գյուղում: 

1958-1959 թվականներին աշխատել է Լենինականում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ։ Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ:

1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։ 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում:

1975-1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը:

1989 թվականին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:

1989 թվականից – «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ։ 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թվականներին` Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ, 1999-2003 թվականներին` Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական:

2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է:

Պարգևներ

  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1985
  • Հայաստանի պետական մրցանակ, 2003
  • Հայաստանի Պետական առաջին կարգի մրցանակն, 2010
  • Հայաստանի «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 1998
  • Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ, 2011
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2010
  • Հայաստանի վարչապետի հուշամեդալ, 2015
  • Երևանի պատվավոր քաղաքացի, 2017