Logo

Մահացել է «Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովը

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:19 / 23.06.2022Երաժիշտներ
Պաշտոնական
Յուրի Շատունով

Մոսկվայում 48 տարեկանում մահացել է ռուսական «Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովը, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով արտիստի PR գործակալին։

«Այս գիշեր շտապօգնության մեքենայում Յուրայի սիրտը կանգ առավ․․․»,- մանրամասնել է նա։ 

Lente.ru-ին երգչի տնօրեն Արկադի Կուդրյաշովն ասել է, որ արտիստը սրտի կաթված է ստացել։

Յուրի Շատունովը ծնվել է Բաշկիրական ՀԽՍՀ-ում 1973թ.։ Իր պատանեկության տարիներն անցկացրել է մանկատանը՝ ծնողներն ամուսնալուծվել էին։ Մայրը մահացել է, երբ Շատունովը 11 տարեկան էր։ Որբանոցում նա հանդիպել է Սերգեյ Կուզնեցովին. այդ պահից սկսվել է «Ласковый май» խմբի պատմությունը: