Logo

Մահացել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի վիզուալ էֆեկտների նկարիչ Դեյվիդ Ջոնսը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:27 / 22.04.2022Արվեստանոց
null

Variety-ի փոխանցմամբ՝ 74 տարեկանում մահացել է «Աստղային պատերազմներ»-ի հատուկ էֆեկտների նկարիչ Դեյվիդ Ջոնսը։

Ջոնսը մահացել է ապրիլի 8-ին Կալիֆորնիայի Վիննետկա քաղաքում՝ քաղցկեղի բարդությունների պատճառով: Մահը հաստատել է նախկին կինը՝ Ջենիս Գերսոն-Ջոնսը։

Ջոնսը մոտ 30 տարի աշխատել է վիզուալ էֆեկտների ոլորտում։ Նա ծնվել է Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքում, սակայն մանկությունը նրան տարել է ռազմաօդային ուժերի բազաներ՝ Անկորիջ, Ալյասկա և Ֆրիբուրգ, Իլ., որտեղ նրա լավագույն հիշողությունը եղել է առաջին մոդելի ինքնաթիռի հավաքածուի գնումը։ Կալիֆորնիայի համալսարանի արդյունաբերական դիզայնի բակալավրի կոչում ստանալուց հետո Ջոնսը մտավ կինոարդյունաբերություն՝ որպես վիզուալ էֆեկտների վերահսկիչ:
Տեսողական էֆեկտների ոլորտում նրա ներդրումն ակներև է դառնում «Տիեզերական ակադեմիա»  (1977), «Աստղային պատերազմներ» (1977), «Բաք Ռոջերս» (1979) և այլ ֆիլմերում, իսկ ահա որպես էֆեկտների գեղարվեստական ղեկավար՝  հանդես է եկել «Այլմոլորակային 3» (1992) ֆիլմի աշխատանքներում:

Ֆիլմերից բացի Ջոնսոն աշխատել է նաև գովազդների վրա, իսկ վիզուալ էֆեկտների հետ աշխատանքից զատ  ժամանակ է անցկացրել որպես նկարիչ, նկարազարդող, կաղապարող, նորարար և մոդելավորող:

Դեյվիդ Ջոնս 1