Logo

Մահերշալա Ալին ի սկզբանե պլանավորում էր նկարահանվել «The Last of Us» սերիալում

14:36 / 06.03.2023Կինո
null

Դերասան Մահերշալա Ալին ի սկզբանե պատրաստվում էր խաղալ Ջոելի դերը HBO-ի «Մեզանից վերջինները»՝ «The Last of Us» սերիալում, գրում է NME-ն։

Հետապոկալիպտիկ դրամայում ի վերջո նկարահանվեցին Պեդրո Պասկալը՝ Ջոելի դերում, և Բելլա Ռեմսին՝ Էլլիի դերում։ Ջեֆրի Փիրսը, որը հնչյունավորել է Ջոելի եղբորը՝ Թոմիին, «The Last of Us» տեսախաղում, բացահայտել է, որ շոուի ստեղծողները մի քանի դերասանի են դիտարկել գլխավոր դերի համար։

«Սկզբում նրանք խոսել են Մահերշալա Ալիի հետ, ինչը հստակ նշան էր, որ ես չեմ մարմնավորելու Թոմիին: Եվ երբ նրանք ընտրեցին Պեդրոյին, ես արդեն հասկացա, որ դա հաստատ տեղի չի ունենա. ես նրանից մեծ եմ», - հիշել է Փիրսը: