Logo

Մանեն, Adana Project-ն ու նրանց նորությունը

Հեղինակ
Kima Galstyan
00:00 / 01.02.2019Հարցազրույցներ
46521031 1022786727904184 7983104559738257408 n - Մանեն, Adana Project-ն ու նրանց նորությունը

Adana-ն հայկական ռոքի իրականության ամենաերիտասարդ, բայց ամենասիրելի խմբերից մեկն է, որը վերցնում է հայրենասիրական երգերն ու մատուցում դրանք բոլորովին նոր, ռոքային մշակմամաբ:

Խմբի մասին և ոչ միայն զրուցել ենք Adana-ի մեներգիչ Մանե Տոնոյանի հետ:

– Երգչուհի Մանեի երաժշտական ճանապարհը մինչև Adana-ն:

– Երգել սկսել եմ 5 տարեկանից: Առաջին քայլերս Գյումրու Դեղձանիկ համույթում են արվել:
Հետո ավարտել եմ երաժշտական դպրոցի ջազ-վոկալ բաժինը, որտեղ երգել եմ Մերի Մկրտչյանի մոտ:

Գյումրիից տեղափոխվեցի Երևան, ընդունվեցի Երգի պետական թատրոն, որտեղ սովորում էի Սերգեյ Գրիգորյանի մոտ, ու էդպես Երևանում էլ մնացի:

– Մանեն ու Adana Project-ը:

29496451 848819471967578 3758074110299602944 o 960x358 - Մանեն, Adana Project-ն ու նրանց նորությունը

– Ինձ և խմբիս հետաքրքիր պատմություն է կապում: Խմբի հիմնադիրներ Արիսի և Արինի հետ ինձ կուրսեցիս է ծանոթացրել: Տղաները լսել էին ձայնագրություններս և հանդիպելու ցանկություն հայտնել: Մինչև այդ պահը խմբի մեներգիչ ընտրելու համար քասթինգներ կազմակերպվել էին, բայց էդպես էլ ոչ ոքի չէին ընտրել:

Գաղափարը միանգամից գրավեց, երբ իմացա, որ խումբը ռոք է և հայրենասիրական երգերը ներկայացնում է նոր և ռոքային մշակմամբ: Նախկինում ռոք չէի երգել, ուզեցի փորձել:

Ինձ ու Adana-ին կապում են ընտանեկան ջերմ հարաբերությունները, հարգանքն ու համատեղ աշխատանքը:

– Ինչո՞ւ Adana:

– Անվանումը Արիսի ու Արինի մոտ դեռ այն ժամանակ է ծագել, երբ նրանք Պարսկաստանում էին: Բոլորիս հայտնի Ադանա քաղաքի անունից ենք վերցրել, որր մեզ համար ներգաղթի և հայրենադարձության սիմվոլ է: Ե՛ւ խմբիս անդամները, և՛ պրոդյուսերը տարբեր վայրերից են եկել Հայաստան: Ես միակն եմ, որ ծնվել և մեծացել եմ Հայաստանում: Խմբի մյուս անդամները Պատրիկն ու Գեղամն են:

– Խոսենք «Թարմ ծաղիկների» մասին, որը ճանաչում բերեց և՛ քեզ, և՛ խմբին:

Թարմ ծաղիկները մեր առաջին համատեղ աշխատանքն էր, առաջին տեսահոլովակը: Հայտնի երգը վերարտադրել էինք մեր տարբերակով, և, ասեմ, որ բավական լավ ընդունվեց՝ կարճ ժամանակում մեծ դիտումներ գրանցելով:

Տեսահոլովակում զուգերգի տեսքով հանդես եկա խմբի պրոդյուսեր և մեր շատ լավ ընկեր Անդրե Սիմոնյանի հետ:

Տես նաև՝ ՄյուզիքԼիսթ. Անդրե Սիմոնյան

– Ի՞նչ տվեց քեզ Անդրեի հետ երգելը:

– Նախ ասեմ, որ աչքերիս չէի հավատում, որ Անդրեի հետ եմ երգելու: Շատ էի հուզվել և ուրախացել: Տղաներն այդ պահը միշտ հիշում են: Ինձ համար իրոք շոկային էր: Իրոք մեծ ձեռքբերում էր հանդես գալ մի երգչի հետ, որի մասին շատ եմ լսել, շատ եմ սիրել և որի գործունեությամբ միշտ հիացել եմ:

Մինչև այդ պահը նրան միայն հեռուստացույցով էի տեսել :):
Ինձ համար մեծ փորձ է նման մարդու հետ շփվելը:

– Որտե՞ղ կարելի է լսել Adana-ին:

– Խմբով տարբեր ակումբներում ենք երգում: Բացի դա, եթե բացօթյա համերգներ են լինում, մենք էլ ենք երգում: Այս պահին տարբեր երկրներից հրավերներ ունենք և դրանց ենք պատրաստվում:

– Իսկ համերգներ հաճա՞խ են լինում:

– Այդքան էլ չէ, բայց լինում են: Ամիսը մեկ կամ երկու անգամ:

– Գիտեմ, որ ունեք նորություն՝ տեսահոլովակի տեսքով: Փակագծերը բացելով կասես, որ…

– Այո, գարնանը նոր տեսահոլովակի ենք սպասում: Էլի հայրենասիրական երգ ենք ներկայացնում՝ մեր մշակմամբ: Այս անգամ Գինի լիցն ենք վերցրել: Հուսամ՝ կհավանեք երգը ռոքային մշակմամբ:

Vnews-ը շնորհավորում է խմբին և սպասում նոր տեսահոլովակին: