Logo

Մարգո Ռոբին և Բրեդ Փիթը՝ «Բաբելոն» ֆիլմում [թրեյլեր]

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:45 / 14.09.2022Կինո
Մարգո Ռոբի-Բրեդ Փիթ

Հրապարակվել է «Բաբելոն» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Մարգո Ռոբիի և Բրեդ Փիթի մասնակցությամբ։ Տեսանյութը հրապարակվել է Paramount Pictures կինոստուդիայի YouTub-ալիքում։

Սյուժեն պատմում է Հոլիվուդի անցումային շրջանի մասին, երբ համր ֆիլմերը փոխարինվեցին ձայնով ֆիլմերով։ Մարգո Ռոբին մարմնավորում է երիտասարդ ու հավակնոտ դերասանուհու, որը ձգտում է գրավել հանդիսատեսի սերը։

Ռեժիսորն է «Լա Լա Լենդ» մյուզիքլի հեղինակ Դեմյեն Շազելը։ Ռոբիից ու Փիթից բացի, ֆիլմում կխաղան նաև Օլիվիա Ուայլդը, Սամարա Ուիվինգը, Թոբի Մագուայրը, Ջին Սմարթը, Քեթրին Ուոթերսթոնը, Մաքս Մինգելլան, Ֆիբի Տոնկինը, այլ դերասաններ։

Օրեր առաջ հրապարակվել էր Սթիվեն Սփիլբերգի «The Fabelmans» ինքնակենսագրական ֆիլմի թրեյլերը։