Logo

Մարինա Աբրամովիչը կվերստեղծի իր «Արվեստագետի ներկայությամբ» փերֆորմանսը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:45 / 23.03.2022Արվեստանոց
Մարինա Աբրամովիչ

Արվեստագետ Մարինա Աբրամովիչը վերստեղծում է իր հայտնի «Արվեստագետի ներկայությամբ» (The Artist Is Present) փերֆորմանսը։ Այն, ինչպես 12 տարի առաջ, կանցկացվի Նյու Յորքում։ Այս մասին հայտնում է W Magazine-ը։

Դրա գաղափարն այն էր, որ նկարիչն ուշադիր հայացքի միջոցով կարողանա կապ հաստատել ցուցահանդեսի ցանկացած հետաքրքրված այցելուի հետ։ Ներկայացումը տևել է 736 ժամ 30 րոպե, Աբրամովիչը նայել է 1500 հանդիսատեսի աչքերին։

Ներկայացումը կազմակերպելու համար Շոն Քելլի պատկերասրահը միավորվել է Artsy աճուրդի հարթակի հետ: Ամբողջ հասույթն ուղղվելու է ուկրաինացիներին աջակցելուն, այդ թվում՝ տարհանված տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելուն։

«Երբ դուք գործ եք անում և ուղերձ եք ստեղծում արվեստի համար, պետք է ստեղծեք իսկապես տրանսցենդենտալ/վերազանցական/ մի բան, որը կարելի է օգտագործել տարբեր ձևերով՝ կախված նրանից, թե տվյալ պահին ինչ է պետք հասարակությանը»,- մեկնաբանել է արվեստագետը: