Logo

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 03.04.2019Կինո
աաաաա - Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

1924 թ. այս օրը ծնվել է կրկնակի օսկարակիր, հանճարեղ ամերիկացի դերասան Մառլոն Բրանդոն, որը մեկընդմիշտ կմնա կինեմատոգրաֆի պատմության մեջ, որպես Դոն Վիտո Կոռլեոնե կամ նույն ինքը՝ Կնքահայր:
Այսօր՝ Բրանդոյի ծննդյան կապակցությամբ առաջարկում ենք ևս մեկ անգամ վերհիշել նրա մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մի քանիսը:

Վայրին/Дикарь/The Wild One, 1953

ռեժ.՝Լասլո Բենեդեկ
դերերում՝ Մերի Մըրֆի, Ռոբերտ Քիթ ևն

Ֆիլմը “The Black Rebels” մոտոցիկլիստների ակումբի անդամների մասին է, որոնք ըմբոստ են, չեն հետևում ոչ մի կանոնի  ևամեն գնով հասնում են իրենց ուզածին: Օրերից մի օր տղաները ցանկանում են մասնակցել ավտոմրցավազքի, սակայն  նրանց թույլ չեն տալիս, իսկ ավելի ուշ միջամտում է ոստիկանությունը և նրանք ստիպված են լինում հեռանալ, բայց նրանք պարտվել չեն սիրում…
Ընկերներն ուղևորվում են մի քաղաք, որտեղ Ջոնին՝ խմբի առաջնորդը սիրահարվում է մի գեղեցիկ մատուցողուհու, և տղաները ստիպված են լինում մնալ քաղաքում: Մինչ Ջոնին փորձում է գերել գեղեցկուհու սիրտը և կառուցել իր անձնական կյանքը, ընկերները խախտում են քաղաքի բնակիչների անդորրը և նոր անախորժություններ ստեղծում: Քաղաք է ժամանում մոտոցիկլիստների մեկ այլ խումբ և այս երկուսի միջև պատերազմ է բռնկվում…

Ֆիլմի հիմքում 1947 թ. Հոլիսթերում (Կալիֆոռնիա) տեղի ունեցած իրադարձություններն են:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Տրամվայ Ցանկություն/Трамвай «Желание»/A Streetcar Named Desire, 1951

ռեժ.՝Էլիա Կազան
դերերում՝Վիվիեն Լի, Քիմ Հանթեր ևն

Այս ֆիլմի գլխավոր հերոսուհին Բլանշ անունով երիտասարդ մի կին է, որը տեղափոխվում է հղի քրոջ՝ Սթելլայի տանն ապրելու: Ստելան ապրում է ամուսնու՝ Սթենլիի հետ շատ վատ պայմաններում, սակայն Բլանշն ընտրության ոչ մի հնարավորություն չունի, քանի որ սնանկացել է և զրկվել անգամ իր տնից: Սթենլին տանել չի կարողանում Բլանշին, և երբ Բլանշի կյանքում տղամարդ է հայտնվում, ամեն կերպ խոչընդոտում է նրանց հարաբերություններին:

1952 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգում, իսկ դերասաններ Վիվիեն Լին, Կարլ Մոլդենն ու Քիմ Հանթերը՝ համապատասխանաբար «Լավագույն դերասանուհի»«Երկրորդ պլանի լավագույն դերասան»«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Կնքահայր/Крестный отец/The Godfather, 1972

ռեժ.՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
դերերում՝ Ալ Պաչինո, Ռոբերտ Դյուվալ ևն

1972 թ. «Կնքահայր» ֆիլմը կինոյի պատմության ամենահայտնի սիկվելներից մեկն է: Այն պատմում է Նյու Յորքում ապրող իտալացի մաֆիոզ ընտանիքի 40-50-ականների կյանքի մասին: Ընտանիքի հայրը՝ Դոն Վիտո Կառլեոնեն ամուսնացնում է աղջկան: Միևնույն ժամանակ պատերազմից վերադառնում է Կառլեոնեի սիրելի որդի՝ Մայքլը: Մայքլը ցանկություն ունի նոր կյանք սկսել, բայց նա չի ցանկանում շարունակել հոր գործը:  Իրադարձությունները սակայն զարգանում են այնպես, որ Մայքլը ստիպված է լինում շարունակել հոր գործը:
1974 և 1990 թթ. նկարահանվում է ֆիլմի երկրորդ և երրորդ մասերը:

1973 ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան ասում է…

 

Վերջին տանգոն Փարիզում/Последнее танго в Париже/ Ultimo tango a Parigi, 1972

ռեժ.՝Բեռնարդո Բերտոլուչի
դերերում՝ Մարիա Շնայդեր

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են սիրո քաղաքում՝ Փարիզում, 60-ականներին: Գլխավոր հերոսը 45-ամյա տղամարդ է, որը նոր է կորցրել կնոջը և գտնվում է խորը դեպրեսիայի մեջ: Կնոջ մահվան մեջ նա իրեն է մեղադրում, տանջվում և մեկուսանում արտաքին աշխարից:
Նա սիրում է թափառել բնակարաններով, որտեղ ոչ ոք չի ապրում և օրերից մի օր նա հերթական բնակարանում հանդիպում է մի երիտասարդ  մոլորված աղջկա, նույնպես հրաժարվել էր արտաքին աշխարհից: Ի սկզբանե ոչինչ չխոստացող այս ծանոթությունը նոր փուլ է տեղափոխվում. անկառավարելի կիրք, ցանկություններ, սեր, տենչանք:

Այս ամենի վերջը, սակայն, դժվար է կանխատեսել…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Ապոկալիպսիսն այսօր/Апокалипсис сегодня/Apocalypse Now,1979

ռեժ.՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա
դերերում՝ Մարտին Շին, Ֆրեդերիկ Ֆորեսթ ևն

Ֆիլմը պատմում է վիետնամյան պատերազմի մասին: Հատուկ նշանակման ջոկատի կապիտան Ուիլարդը ուղարկվել է Կամբոջա՝ գտնելու և սպանելու կիսախելագար մի հրամանատարի, որն այնտեղ դաժանության մթնոլորտ է ստեղծել և անխնա սպանում ու ստորացնում է տեղացիներին: Ճանապարհի փորձությունները, պատերազմը, մահը, սարսափը Ուիլարդին կտրում են իրականությունից և այլ հարթություններ տեղափոխում: Կապիտանը կորցնում է իրականության զգացողությունը: Պատերազմի սարսափների սյուրռեալիստական պատկերներ, բարդ նկարահանումներ, որոնց մասին հետո գիրք գրվեց ռեժիսորի կնոջ կողմից:

1979 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու», իսկ 1980 թ.՝ «Լավագույն ձայն» և «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում Օսկարի:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝Ֆրենսիս ֆորդ Կոպպոլա. 14 փաստ ռեժիսորի մասին

տես նաև՝ Կնքահայրն ասել է…