Logo

Մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի երգերը կհնչեն Արամ Խաչատրյան համերգասրահում

11:08 / 21.03.2023Համերգ
null

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն աշխարհահռչակ շանսոնյեի երգերը: Ազնավուրի սիրված երգերը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և էստրադային աստղերի կատարմամբ:

Տոմսերի արժեքը՝ 5000 - 20000 դրամ:

Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզի 6-րդ շրջանում։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից է։

Չմոռանալով արվեստի մասին՝ նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։

2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում ՀՀ դեսպանն էր։

Մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։