Logo

Մեգան Ֆոքսն այլևս սևահեր չէ

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:15 / 28.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Մեգանը Ֆոքս

Հայտնի է, որ դերասանուհի և մոդել Մեգան Ֆոքսը փորձում է հավատարիմ մնալ երիտասարդության և նորաձևության հիմնական միտումներին: Բայց, չնայած դրան, սանրվածքը փոխելու փորձեր հազվադեպ են լինում: Մեծ մասամբ նախընտրում է երկար սև մազեր։

Սակայն օրերս Մեգան Ֆոքսը Նյու Յորքում աջակցել է զուգընկերոջը՝ Machine Gun Kelly-ին՝ նրա մասին նոր ֆիլմի պրեմիերային (Machine Gun Kelly's Life in Pink): Միջոցառմանը զույգը ներկայացել է տպավորիչ հանդերձանքով, դե ինչպես միշտ: 

Մեգանը Ֆոքս 3

Մեգանը փոխել է մազերի գույնը. դերասանուհին հանրությանը ներկայացել է շեկ մազերով՝ վարդագույն երանգով, հագին՝ մեծ լանջաբացվածքով Nensi Dojaka վարդագույն զգեստ։ Նրա սիրելին ընտրել է վարդագույն կարճ սվիտեր՝ երկնագույն տարրերով, որը համարձակորեն ցուցադրում էր նրա դաջվածքներով որովայնը։

Իմիջիայլոց, վարդագույն մազերը թրենդ են դարձել հենց Մեգան Ֆոքսի շնորհիվ։