Logo

«Կլինի ամենադրամատիկը». Մեկնարկել է «Թեդ Լասո» սերիալի երրորդ սեզոնը

16:11 / 17.03.2023Կինո
Թեդ Լասո-3

Apple TV+-ով մեկնարկել է «Թեդ Լասո» սերիալի վերջին՝ երրորդ սեզոնը՝ Ջեյսոն Սուդեյկիսի մասնակցությամբ:

Երրորդ սեզոնը կունենա 12 սերիա, որոնցից վերջինը պետք է ցուցադրվի առցանց կինոթատրոնում մայիսի 31-ին։

«Թեդ Լասոյի» սյուժեն ամերիկյան ֆուտբոլի մարզչի մասին է, որը հանկարծակի դառնում է անգլիական Պրեմիեր լիգայի ակումբի ղեկավար։ Սերիալի հեղինակները խոստացել են, որ վերջին սեզոնը բոլորից ամենադրամատիկն է լինելու։