Logo

Met Gala. ամենաշքեղ միջոցառումն իրականում շատ գաղտնիքներ ունի

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:11 / 29.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Met Gala-2022

Մայիսի 2-ին տեղի կունենա ավանդական Met Gala-ն։ Այս միջոցառման կարմիր գորգը քննարկվում է ոչ պակաս, քան «Օսկար»-ինը: Ի տարբերություն «Օսկար»-ի, որտեղ հյուրերը հիմնականում ընտրում են զուսպ և էլեգանտ հանդերձանք, Met Gala-ում ամեն ինչ այլ է, մասնակիցները հնարավորություն ունեն ավելի «համարձակ» լինելու: 

Met Gala-ն բազմաթիվ գաղտնիքներ ունի, որոնք հայտնի են միայն պարահանդեսի հիմնական մասնակիցներին: Առանձնացրել ենք դրանցից ամենահետաքրքիրները.

Հանդերձանքներ

Met Gala-ի նախապատրաստական ​​աշխատանքները սկսվում են պարահանդեսից մի քանի ամիս առաջ: Դիզայներներն ու հայտնիներն ամենից հաճախ դիտարկում են մի քանի առաջարկ, թե ում հետ գնալ պարահանդեսի և, իհարկե, ինչ հագնել։ Շատ նրբերանգներ են առաջանում արդեն կերպար ստեղծելու գործընթացում։ Օրինակ՝ Քեթի Փերիի նման աստղերը մշտապես գործ ունեն բեմական հագուստի հետ, ուստի նրանք գիտեն, թե ինչը կարող է ուշադրություն գրավել և հետաքրքրություն առաջացնել: Իսկ հյուրերից ոմանք, ընդհակառակը, շքեղ հանդերձանքով իրենց անհարմար են զգում:

Բացի այդ, դիզայներները նախապես գիտեն, թե ով է նստելու իրենց հետ նույն սեղանի շուրջը։ Սա օգնում է խուսափել զգեստների նմանությունից։ Կարևոր է, որ դրանք բոլորը տարբեր գույների լինեն:

Met Gala 1

Քեթի Փերի, Met Gala 2017


Քիմ Քարդաշյանն ու Met Gala 2021-ը

Met Gala 2021-ին հայտնված ամենատպավորիչ աստղերի թվում միանշանակ Քիմ Քարդաշյանն էր: Նա ուշադրությունն իր վրա էր կենտրոնացրել Balenciaga Met Ball-ի իր տեսքով. հանդերձանքը ծածկում էր նրա մարմնի յուրաքանչյուր սանտիմետրը՝ ոտքից մինչև գլուխ։ Այո, նույնիսկ նրա դեմքը ծածկված էր սև դիմակով։ Գալայում նա եղել է Balenciaga-ի կրեատիվ տնօրենի հետ, որը կրում էր նմանատիպ փակ հանդերձանք։ Իրականում շատ երկրպագուներ նրան սկզբում շփոթել էին Քանյե Ուեսթի հետ, սակայն պարզվել էր, որ Քանյեն այդ տարի չի մասնակցել բարձր մակարդակի միջոցառմանը։

Met Gala 2

Տոմսեր

Met Gala-ն վճարովի և թանկ միջոցառում է։ Տոմսի արժեքը սկսվում է 30 000 դոլարից, իսկ սեղանինը՝ 275 000 դոլարից։ Հարկ է նշել, որ միջոցառումը միշտ հովանավորներ ունի, ուստի տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվում է Կոստյումների ինստիտուտին և բարեգործությանը: Իհարկե, ոչ բոլոր հյուրերն են վճարում տոմսերի համար: Բրենդները հաճախ հրավիրում են հայտնի մարդկանց իրենց սեղանին միանալու:

Ինչպես նշում է The New York Times-ը, տոմսերի մեծ մասը գնում են նորաձևության ընկերությունները` Burberry-ն, Chanel-ը և Versace-ն: Սա դիզայներներին հնարավորություն է տալիս ուշադրություն հրավիրել ապրանքանիշի վրա, քանի որ նրանց ընտրած աստղերը հայտնվում են իրենց հանդերձանքով: Եվ չնայած տոմսերի գնին, կամ այս կամ այն ​​հյուրի հեղինակությանը, վերջին խոսքն ունի Աննա Վինտուրը։ Նրա խիստ ղեկավարությամբ է հաստատվում հրավիրյալների ամբողջ ցուցակը:

Met Gala 3

Հանդիսավոր ճաշկերույթ

Ուտեստների հետ կապված խիստ պահանջներ են ներկայացվում կազմակերպիչներին. Օրինակ՝ ցանկում ներառված է խնջույքի ժամանակ մաղադանոս, սոխ ու սխտոր մատուցելու արգելքը։ Բրուսկետայի նման նախուտեստները նույնպես հանվել են ճաշացանկից՝ այն վախի պատճառով, որ դրանք կհայտնվեն ինչ-որ մեկի զգեստի վրա: Այնուամենայնիվ, ինսայդերներն ասում են, որ սկզբունքորեն ոչ ոք չի ուտում բանկետին, և գրեթե ամբողջ սնունդը մնում է տեղում:

Met Gala 4

Դիզայներներ և հայտնիներ

Ավանդաբար, հայտնի մարդիկ և դիզայներները Met Gala-ին գալիս են զույգերով: Օրինակ՝ անցած տարիներին Սելենա Գոմեսն ու Վերա Վանգը, Բլեյք Լայվլին ու Կառլ Լագերֆելդը, Կարա Դելևինը և Ստելլա Մաքքարթնին միասին էին։ Տարեցտարի զույգերի «տատանումները» փոխվում են:

Met Gala 5

Սելենա Գոմեսը և Վերա Վանգ, Met Gala 2015


Սելֆիներ, սմարթֆոններ և սոցիալական մեդիա

Met Gala -6

2015-ին Աննա Վինտուրն արգելեց ցանկացած տեսակի սոցիալական ցանցերի օգտագործումը միջոցառման ժամանակ: Ոմանք կարծում են, որ այս քաղաքականությունը կապված է միջոցառման պաշտոնական լուսանկարիչներին «լավ գին» վճարելու հետ: Նաև Վինտուրը հայտնի «հակասելֆի» դիրքորոշում ունի և չի ողջունում կարմիր գորգին այդ տիպի լուսանկարը, իսկ կուլիսների հետևում պարզապես անհնար է հրաժարվել ընկերների հետ կենդանի լուսանկարից։

Ռեկորդը

2021 թվականի Met Gala-ն հավաքել է 16,75 միլիոն դոլար՝ գերազանցելով գալայի ժամանակ հավաքված ամենաշատ գումարի ռեկորդը:

Met Gala 7