Logo

Մի նկարի պատմություն. «Հենրի Ֆորդի հիվանդանոց». Ֆրիդա Կալո

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 24.02.2021Արվեստանոց
1 - Մի նկարի պատմություն. «Հենրի Ֆորդի հիվանդանոց». Ֆրիդա Կալո

Ֆրիդա Կալոյի աշխատանքների մեծ մասը նրա արձագանքն են իր կյանքի ողբերգական իրադարձություններին: 1929 թվականին նա ամուսնացավ Դիեգո Ռիվերայի հետ և նրանք ունեցան դժվար, կրքոտ հարաբերություններ:

Նկարիչն ասում է. «Իմ կյանքում տեղի է ունեցել երկու դժբախտ պատահար. մեկն այն էր, երբ ավտոբուսը և  տրամվայը հարվածեցի իրար, իսկ մյուսը՝ Դիեգոն»:

Ավտովթարի պատճառով Ֆրիդա Կալոն չի կարողացել երեխա ունենալ: 1932 թվականի հուլիսի 4-ին նա երկրորդ անգամ վիժեց: Իր կյանքի այս դժբախտությանն է նվիրված «Հենրի Ֆորդի հիվանդանոց» նկարը:

Կալոն դարձավ պատմության մեջ առաջին նկարիչը, ով անդրադարձավ երեխա կորցնելու թեմային:

Նա պատկերում էր իրեն՝ կապված կարմիր թելերով տարբեր առարկաների հետ: Նկարչի խոսքով՝  պտուղը խորհրդանշում էր կորցրած երեխա, խոլորձը՝ կանանց սեքսուալությունը, խխունջը՝ հիվանդանոցում երկար ձգվող տանջալի ժամանակը, կանացի մարմնի անատոմիական մուլիաժը՝ կնոջ կառուցվածքը բացատրելու փորձ, մետաղական սարքը՝ ցանկացած գործի մեխանիկական մասը, մասնավորապես՝ բժշկական պրոցեդուրաներ, իսկ վթարի արդյունքում վնասված կոնքոսկորը՝ արդյունք, որի պատճառով Ֆրիդան չկարողացավ երեխաներ ունենալ:

IMG 2113 1 960x720 - Մի նկարի պատմություն. «Հենրի Ֆորդի հիվանդանոց». Ֆրիդա Կալո
Կտավը գտնվում է է La Casa Azul,-ում, Կալոյի մանկության տանը, որը նաև նրա տուն-թանգարանն է։ Լուսանկարի հեղինակ՝ Արտյոմ Լևոնյան