Logo

«Միակ տղամարդը, որը չի կարող ապրել առանց կանանց, գինեկոլոգն է». Արթուր Շոպենհաուերի 10 մեջբերումները

17:07 / 17.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Արթուր Շոպենհաուեր

Արթուր Շոպենհաուերը գերմանացի փիլիսոփա է։ Իռացիոնալիզմի ամենահայտնի մտածողներից մեկը, միզանտրոպ: Նա ձգտել է դեպի գերմանական ռոմանտիզմ, սիրել է միստիցիզմը, բարձր է գնահատել Իմանուիլ Կանտի հիմնական գործերը՝ դրանք անվանելով «ամենակարևոր երևույթը, որը ունի փիլիսոփայությունը երկու հազարամյակների ընթացքում», գնահատել է բուդդիզմի, Ուպանիշադի, ինչպես նաև Էպիկտետոսի փիլիսոփայական գաղափարները։ Նա քննադատել է իր ժամանակակիցներին՝ Հեգելին և Ֆիխտեին։ Նա գոյություն ունեցող աշխարհն անվանել է «բոլոր հնարավոր աշխարհներից վատագույնը», ինչի համար ստացել է «հոռետեսության փիլիսոփա» մականունը։

Ներկայացնում ենք 10 մեջբերում Արթուր Շոպենհաուերից.

  • Խելացիները ոչ այնքան միայնություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած աղմուկից։
  • Չափից շատ ընթերցանությունը ոչ միայն անօգուտ է, քանի որ ընթերցողն ընթերցանության ընթացքում փոխառում է ուրիշների մտքերը և ավելի վատ ընկալում դրանք, քան եթե ինքը մտածեր դրանց մասին, այլ նաև վնասակար է մտքի համար, քանի որ թուլացնում է այն և սովորեցնում գաղափարներ ստեղծել արտաքին աղբյուրներից, ոչ թե սեփական գլխից...
  • Միակ տղամարդը, որը չի կարող ապրել առանց կանանց, գինեկոլոգն է։
  • Ով շատ է կարևորում մարդկանց կարծիքը, չափից դուրս մեծ պատիվ է անում նրանց։
  • Հավատքն ու գիտելիքը կշեռքի երկու նժարն են՝ որքան բարձր է մեկը, այնքան ցածր է մյուսը:
  • Թշվառ մարդը, որը հպարտանալու ոչինչ չունի, բռնվում է միակ հնարավորից և հպարտանում այն ազգով, որին պատկանում է։
  • Եթե ​​կասկածում եք ինչ-որ մեկին ստելու մեջ, ձևացրեք, թե հավատում եք նրան, նա ավելի կոպիտ ձևով կստի և կբռնվի: Եթե խոսքերում սայթաքեց՝ ասելով ճշմարտությունը, որը կցանկանար թաքցնել, ձևացրեք, թե չեք հավատում. նա կասի մնացած ամբողջ ճշմարտությունը:
  • Մենք հազվադեպ ենք մտածում մեր ունեցածի մասին, բայց միշտ անհանգստանում ենք այն ամենի համար, ինչ չունենք:
  • Մարդու ներսն ինչքան լիքն է, այնքան քիչ է նա դրսից «պահանջում» և այնքան ավելի քիչ կարող են նրան տալ ուրիշները։
  • Ընկերոջդ մի ասա այն, ինչ չպետք է իմանա քո թշնամին: