Logo

Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը մասնակցում է Պրահայի 14-րդ Քվադրինալեին

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 04.06.2019Արվեստանոց
սՍ - Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը մասնակցում է Պրահայի 14-րդ Քվադրինալեին

Հունիսի 6-16-ը Պրահայի Ցուցահանդեսների պալատում  տեղի կունենա 14-րդ ﬕջազգային Քվադրինալեն, որին ներկա է նաև մեր հայրենակիցը՝ միջազգային ճանաչում ունեցող շատ տաղանդավոր արվեստագետ Արշակ Սարգսյանն իր «Ուտոպիական նորաձևություն» ինստալյացիայով: Նախագծի հայաստանյան հովանավորն է «Էյվա» արվեստների հիմնադրամը՝ ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանի Ազգային պատկերասրահի աջակցությամբ: Ցուցադրության համադրողը և համակարգողը Լիա Մխիթարյանն է, թատերանկարիչը՝ Լիլիթ Ստեփանյանը, արվեստի քննադատը՝ Վարդան Ջալոյանը, իսկ կոմպոզիտորը և շարժական համակարգի հեղինակը՝ Ռոլֆ Գելհարը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը՝ հունիսի 5-ի երեկոյան:

Հայերս արդեն երկրորդ տարին է ինչ մասնակցում ենք այս ֆանտաստիկ միջոցառմանը: Հարկ է ընդգծել, որ Քվադրինալեն Եվրոպայի խոշորագույն և ամենամասշտաբային իրադարձություններից մեկն է, որի գլխավոր տնօրեն Մարկետա Ֆանտովան այն համեմատել է Վենետիկի արվեստի Բիենալեի հետ:

11 օրվա ընթացքում աշխարհի 79 երկրներից ժամանած 800 արվեստագետներ հանրության դատին կհանձնեն 600-ից ավելի ներկայացումներ, կանցկացնեն դասախոսություններ և կկազմակերպեն հանդիպումներ:

Մեր հայրենակից Արշակ Սարգսյանի «Ուտոպիական նորաձևություն» ինստալյացիան շեշտադրելու է մարդ բնություն կապը, այն, թե ինչպես է մարդն արտահայտվում հագուստի միջով, թե ինչպես հագուստը կարող է մատնել մարդու տրամադրությունը: Գաղտնիք չէ, որ այսօր հագուստը մարդու անբաժանելի մասն է, և միայն ճիշտ ընտրված հագուստի դեպքում նա կարող է արտահայտվել և իրեն լավ զգալ:

Եվ վերջում նշենք, որ հաղթող նախագծի հեղինակը կպարգևատրվի «Ոսկե ձի» մրցանակով, ինչպես նաև հատուկ մրցանակներ կտրվեն բեմի ձևավորման նորարարությունների համար:

es ashxatum em 2 2 - Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը մասնակցում է Պրահայի 14-րդ Քվադրինալեին

dasda - Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը մասնակցում է Պրահայի 14-րդ ՔվադրինալեինSDs - Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը մասնակցում է Պրահայի 14-րդ Քվադրինալեին

Աղբյուր՝ panarmenian.net, orer.eu