Logo

Մորգան Ֆրիմանն «աֆրոամերիկացի» տերմինը վիրավորական է անվանել

15:25 / 17.04.2023Դերասաններ
null

«Փախուստ Շոուշենքից» ֆիլմի աստղ Մորգան Ֆրիմանն ասել է, որ իր համար հավասարապես տհաճ են և՛ «սև պատմության ամիս» հասկացությունը, և՛ «աֆրոամերիկացի» տերմինը, հայտնում է Deadline-ը։

«Սև պատմության ամիսը վիրավորական է: Դուք պատրաստվում եք իմ պատմությունը կրճատել մինչև մեկ ամի՞ս: «Աֆրոամերիկացի» տերմինը նույնքան վիրավորական է»,- ասել է Ֆրիմանը:

Նրա խոսքով՝ սևամորթները տարբեր ժամանակներում տարբեր կոչումներ են ունեցել։ Ուստի նա չի հասկանում, թե ինչու է ԱՄՆ-ում ընդունված նման տերմինաբանություն օգտագործելը։ «Ի՞նչ է դա իրականում նշանակում: Նաև ասում եք «Աֆրիկա», կարծես դա երկիր է: Մինչդեռ դա նույնպես մայրցամաք է, ինչ Եվրոպան»,- հավելել է դերասանը:

Նա մեծ թռիչք է համարել այն, որ այժմ էկրաններին ներկայացված են տարբեր սոցիալական խմբերի, ինչպես նաև տարբեր ազգությունների ու ռասաների մարդիկ։ «Սերունդների առումով, կարծում եմ, մենք մեծ քայլերով առաջ ենք գնում», - ասել է Ֆրիմանը: