Logo

Մոսկվայի նորաձևության շաբաթվա ընթացքում կցուցադրվեն Զայցևի և Յուդաշկինի հավաքածուները. մասնակցում է նաև հայ դիզայներ

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 16.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Սլավա Զայցև-Վալենտին Յուդաշկին

Սլավա Զայցևի և Վալենտին Յուդաշկինի հավաքածուները կցուցադրվեն Մոսկվայի նորաձևության շաբաթվա ընթացքում, հայտնում են միջոցառման կազմակերպիչները։

Զայցևի շոուն կկայանա հունիսի 20-ին, իսկ Յուդաշկինինը՝ հունիսի 26-ին։

Ցուցադրությունը կանցկացվի Մոսկվայի «Зарядье» զբոսայգում: Ընդհանուր առմամբ, Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Իվանովոյից, Կեմերովոյից, Կիրովից, Կրասնոյարսկից, Մուրմանսկից, Նալչիկից, Սամարայից և Տվերից մոդելյերների 69 ցուցադրություն է լինելու։

Նորաձևության շաբաթին կմասնակցեն նաև Akhmadullina-ն, Julia Dalakian-ը, Victoria Andreyanova-ն, Ianis Chamalidy-ն, Masterpeace-ը։

Սլավա Զայցև-Վալենտին Յուդաշկին-1

Դիզայներ՝ Ջուլիա Դալաքյանը


«Դեբյուտային շոուներ կանցկացնեն, մասնավորապես, Studio 29 ապրանքանիշն ու դիզայներ Դիմա Մագնին»,- հավելել են մամուլի ծառայությունից։

Դիզայներները, որոնք աջակցում և զարգացնում են sustainability թեման, կներկայացնեն իրենց հավաքածուները՝ Abzaeva, Beena, Jenesaq, Gerda Irene:

Աղբյուրը՝ Риа Новости