Logo

Մրայա Քերիի սուրբծննդյան երգը լսումների նոր ռեկորդ է սահմանել

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 27.12.2022Համերգ
Մրայա Քերի-All I Want For Christmas Is You

Մրայա Քերիի սուրբծննդյան երգը նոր ռեկորդ է սահմանել։ Վերջին 24 ժամվա ընթացքում «All I Want For Christmas Is You» երգը Spotify-ում լսել են 21.273.357 անգամ, հայտնում է Vulture-ը։

Այս կերպ Մրայա Քերին գերազանցել է երգչուհի Ադելի «Easy On Me» սինգլի ռեկորդը 1 օրվա կտրվածքով: Թրեն ընդամենը մեկ օրում հնչել է 19.747.000 անգամ։

Մրայա Քերիի սիրված երգը ներառվել է «Merry Christmas» ալբոմում։ Նրան ժողովրդականություն է պարգևել նաև այն փաստը, որ կոմպոզիցիան դարձել է 2003 թվականին թողարկված «Իրական սեր» ռոմանտիկ ֆիլմի սաունդթրեքերից մեկը։ Ֆիլմում խաղացել են Հյու Գրանտը, Լիամ Նիսոնը, Էմմա Թոմփսոնը, Քոլին Ֆերթը, Ալան Ռիքմանը և Կիրա Նայթլին։

Նախկինում «All I Want for Christmas Is You»-ն կրկին գլխավորել է Billboard Hot 100-ը։ Երգը, որը թողարկվել է 28 տարի առաջ, արդեն 3 անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։