Logo

Մոնոլոգ․ Եր Կարն իր մասին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 10.03.2021Գրադարան
Բացառիկ
Եր կար - Մոնոլոգ․ Եր Կարն իր մասին

Ի՞նչ են գրում այսօր պոետները, ինչի՞ մասին են գրում։ Ովքե՞ր են գրում, և ի՞նչն է նրանց ոգեշնչում գրել։ Ժամանակակից պոեզիա, ժամանակակից պոետ, ժամանակակից թեմաներ, ժամանակակից ձևեր ու ոգեշնչումներ առօրեական։ Այս ամենի մասին է այսօրվա «Մոնոլոգը», «Մոնոլոգում» Եր Կարն է։

մեզ կծեցին

մեզ կծեցին
առանց
արտաքին վերքերի.
մեզ կծեցին
վարկերը
մոծակները
գրքերը.
ու մենք սկսեցինք աղոթել իրար
ամենակոպիտ աղոթքներով.
մենք հարմար ենք
դժբախտանալու ու կորցնելու համար՝
հարմար տեղ
որտեղ
կնստեն ու կհենվեն.
հարմար տուն.
մեր լույսերը անջատել են,
ոչ թե պարտքի
այլ պարտքի
բացակայության պատճառով.
մեզ ցանել են,որտեղ ասես.
ջրել, ինչով պատահի.
մեզ պատվաստել են
ու խաբել, որ լավ բերք ենք տալիս.
իսկ տված բերքն էլ
կերել են
առանց հարցնելու, ու․․․

 

ականջի փորացավ

մեծ հաշվով, շորերս հագիցս հանել ես
միայն դու.
միջին հաշվով, ես հանվել եմ
միայն քեզ համար.
հազար անգամ ասել եմ՝
ձուկ չեմ սիրում,
որովհոտև ամփույթ եմ,
որովհետև կա պարզ մի պատճառ,
ձուկը՝ փուշ ունի,
իսկ փուշը ծակում է,
որովհետև՝ կերար բոլոր ձկներին,
որովհետև կում արեցիր
ունեցածս արցունքները
ու ինձ
փոքր անդամով տեսար,
միայն դու.
որովհետև՝ արդեն արհեստական է
քո մասին տխրելը,
որովհետև
4 տարեկանին՝ մատ թափ տալու պես,
աջ կամ ձախ
(հիմա լավ չեմ հիշում)
ձեռքով՝ դաղեցիր հետևիս ու ասացիր՝
խելոք մնա,
մնա տեղում,
տանը մնա
մնա,
մինչև ես կգամ,
իսկ դու ծլկեցիր.
ամենասկզբում ծլկեցիր
հագուստիս միջից
հետո հեռախոսիս
ավելի ուշ ծլկեցիր՝
կանաչ
դեղի
տուփի վրա
սև
մանր տառերով
գրված՝
ցավազրկող
բառի բացատրությունից։
“Օ” տառը ինչ էլ անեմ,
ինձ “օր” բառն է հիշեցնելու։
պատմեմ հա՞
պատմե՞մ էս մարդկանց,
որ վառարանին փայտ տալու պես,
ապառիկ հեռուստացույց գրվելու նման, թեթև,
առանց ավելորդ սենտիմենտալության դու գնացիր,
ասե՞մ,
ասեմ,որ սեր չկա,
թե
թե՝ դու կգա՞ս.
խոսիր
ասա, որովհետև
ինձ նման, միլիոնավոր սպասողներ
ուզում են, ջրի պես անգիր իմանալ՝
-ոնց ե՞ք գնում,անվերադարձ
-ձևը կասե՞ք
չէ, ես հաստատ ձուկ չեմ սիրում,
որովհետև ամփույթ եմ,
որովհետև կա պարզ մի պատճառ
ձուկը փուշ ունի
ու ինչ էլ անես,
փուշը ծակելու է.
որովհետև
արդեն տխրում եմ՝ ինտուիցիայով
որովհետև ՝
քո մասին տխրելը
նոր օրգան դարձավ
էսպես՝
մեծ
անդուր
կախված մեջքիցս,
որի գործառույթն,
անկախ ամեն ինչից,
անվանդ տառերը՝
հանել-գումարելն էր,
ու պատասխանը երբեք չստանալը.
անունդ մի տեսակ դեֆորմացվել է,
ու հոտդ արդեն
կ տ ո ր-կ տ ո ր
եմ վերհիշում.
ու հեռախոսահամարիդ թվերը,
վաղուց ապաշխարհել են,
մոռացություն բառի զկռտոցի մեջ.
շորերիդ վրա կցած ՝ հոտս,
չգիտեմ, թե քանի կիսաավտոմատ լվացքի մեքենայով է՝ թացել,
բայց այնուամենայնիվ
ուզեցի այսօր հիշեցնել՝
որ արդեն բորբոսնել եմ,
որ երեխա կորցնելը
մայրական մասնագիտություն է,
ոչ թե տղամարդու,
իսկ ես շարունակ կորցնում եմ երեխաներիս
ուզեցի նաև զգուշացնել,
որ պետք եղած դեպքում ՝
հարություն կառնեմ ՝
հեռու,
հսկա,
լիքը քաղաքի՝
դատարկություններից մեկում,
հարություն կառնեմ,
եթե հանկարծ
լսեմ ձայնդ,
ձայնդ կուտեմ
ու կմեռնեմ
ականջներիս
փորացավից։