Logo

«Նա ամեն ինչ անում է». Շերը պատմել է իր 37-ամյա զուգընկերոջ հետ աշխատելու մասին

15:15 / 07.03.2023Երաժիշտներ
Շեր Սարգսյան

Անցած աշնանը համացանցում լուրեր հայտնվեցին երգչուհի Շեր Սարգսյանի նոր սիրավեպի մասին։ Որոշ ժամանակ անց երգչուհին հաստատեց երիտասարդ ռեփեր Ալեքսանդր Էդվարդսի հետ հարաբերությունների մասին լուրերը։ Այժմ Շերն աշխատում է երկու նոր ալբոմի ստեղծման ուղղությամբ, իսկ նրա սիրելին իր անփոխարինելի օգնականն է։

Նոյեմբերին երգչուհին E!-ին ասել էր, որ մարտին մեկնելու է Անգլիա՝ ձայնագրելու իր ալբոմները։ Շերի խոսքով՝ իր սիրելին նույնիսկ մի քանի երգ է նվիրել իրեն։

«Նա պրոդյուսեր է և սցենարիստ, նա ամեն ինչ անում է: Ես ուրախ եմ դրա համար»,- ասել է աստղը: Չնայած տարիքային մեծ տարբերության վերաբերյալ բոլոր քննադատություններին, միևնույն է, երգչուհին վայելում է իր երջանիկ հարաբերությունները:

Շերը հավելել է, որ նախատեսում է հյուրախաղերի մեկնել այս տարվա վերջին, իսկ հիմա պատրաստվում է գալիք հյուրախաղերին․ «Ես փորձում եմ ինձ լավ «մարզավիճակի» բերել»։