Logo

Nas Daily-ի նոր հոլովակը հայկական շախմատի մասին ու ոչ միայն

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 18.07.2018ՄՇԱԿՈՒՅԹ
Post image11211 5 - Nas Daily-ի նոր հոլովակը հայկական շախմատի մասին ու ոչ միայն

Nas Daily-ն նույն ինքը Նուսեիր Յասինը Երևանում է: Հանրահայտ վիդեո բլոգերի Հայաստանյան այցի մասին պատմել ենք: Ֆեյսբուքում 7 միլիոնից ավել հետևորդ ունեցող Իսրայելցի բլոգերն այս երկու օրերի ընթացքում հասցրել է արդեն 3 հոլովակ նկարահանել Հայաստանում: Առաջինը նվիրված էր ծխելու դեմ պայքարին, երկրորդը՝ հայկական ցայտաղբյուրներին «պուլպուլակներին», իսկ երրորդը՝ որը հրապարակվեց ժամ առաջ շախմատի մասին է:

HOW ARMENIA TEACHES KIDS!

Places like Armenia give me hope for a world where everyone grows up to become grandmasters in whatever they like….all thanks to Education. Come share your stories from around the world at Nas Daily Global – a 310,000 person strong community and growing! I also do a lot of beind the scenes on Instagram – find me there @NasDaily

Gepostet von Nas Daily am Mittwoch, 18. Juli 2018

«Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին»,- ասյպես է վերնագրել բլոգերն իր հոլովակը, որտեղ Nas-ը հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ շախմատ է խաղում, պատմում երեխաների և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նախասիրության մասին: Հոլովակում բլոգերը պատմում է թե ի՞նչ են սովորում երեխաները շախմատի միջոցով: