Logo

Netflix-ը Շվարցենեգերի մասնակցությամբ սերիալ կնկարահանի

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:27 / 25.05.2022Ռեժիսորներ
Առնոլդ Շվարցենեգեր

Netflix սթրիմինգային ծառայությունը հատուկ գործակալների ընտանիքի մասին սերիալ կնկարահանի, որի գլխավոր դերում կլինի Առնոլդ Շվարցենեգերը, հաղորդում է Deadline-ը:

Շվարցենեգերը նաև սերիալի պրոդյուսերը կլինի: Ֆիլմի ռեժիսորը և գործադիր պրոդյուսերը կլինի Ֆիլ Աբրահամը, իսկ սցենարի հեղինակը՝ Նիք Սանտորան:

Սերիալի գլխավոր հերոսները հայր ու դուստր են, որոնք պարզում են, որ գաղտնի աշխատում են հատուկ ծառայությունների համար։ Նրանք կփորձեն լուծել ընտանեկան կոնֆլիկտները՝ մասնակցելով համատեղ առաքելությունների։