Logo

Netflix-ը հրապարակել է «Black Mirror» սերիալի 6-րդ սեզոնի թիզերը

13:08 / 27.04.2023Սերիալներ
null

Netflix-ի YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակվել է «Սև հայելի» (Black Mirror) սերիալի վեցերորդ եթերաշրջանի թիզերը։

Տեսահոլովակը ներկայացնում է նոր պատմությունների հերոսներին, այդ թվում՝ տիեզերագնացի, վաճառողուհու, արտիստի, լուսանկարչի։ Նոր եթերաշրջանի դերասանական կազմին են միացել Սալմա Հայեկը, Ջոշ Հարթնեթը, Զազի Բիթցը, Ռորի Կալկինը, Քեյթ Մարան, Ահարոն Փոլը։

«Սև հայելի» սերիալ-անթոլոգիան պատմում է մարդկային հարաբերությունների վրա ժամանակակից տեխնոլոգիաների և գերբնական ուժերի ազդեցության մասին։