Logo

Netflix-ը հրապարակել է «Թղթե տուն. Կորեա» ֆիլմի թրեյլերը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:10 / 03.06.2022Կինո
Թղթե տուն. Կորեա ֆիլմ

Netflix-ն իր յութուբյան ալիքում հրապարակել է «Թղթե տուն. Կորեա» ֆիլմի ամբողջական թրեյլերը: Այն հիմնված է մեծ կողոպուտի մասին իսպանական համանուն քրեական շոուի վրա։

Սյուժեում Պրոֆեսոր կեղծանունով հանճարեղ հանցագործը պլանավորում է Կորեայի պատմության մեջ ամենամեծ կողոպուտը։ Նրա հավաքած ավազակների թիմը կփորձի երկրի գանձարանից ռեկորդային գումար հափշտակել։

«Թղթե տուն. Կորեա» հեռուստասերիալում Պրոֆեսորի դերը կատարել է դերասան Յու Ջի-Թհեն («Օլդբոյ»)։ Նախագծին մասնակցել են նաև Պակ Հե Սուն («Կաղամարի խաղ»), Կիմ Յուն-Ջինը («Lost»), Պակ Մյոն Հունը («Մակաբույծ»):

Սերիալի պրեմիերան տեղի կունենա հունիսի 24-ին։