Logo

Նկարահանվում է «Զենքի բարոնը 2» ֆիլմը՝ Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ

13:13 / 10.05.2023Կինո
null

Vendome Pictures կինոընկերությունը սկսել է աշխատել «Զենքի բարոնը 2» քրեական դրամայի շարունակության շուրջ։ ԽՍՀՄ-ից էմիգրանտի գլխավոր դերին կվերադառնա Նիկոլաս Քեյջը, նա կմարմնավորի արդեն մեծացած Յուրի Օռլովին, որը դեռևս զենքի առևտրով է զբաղվում։

Երկրորդ մասի սյուժեն նվիրված կլինի գլխավոր հերոսի որդուն՝ Անտոնին, որին մարմնավորելու է Բիլ Սկարսգարդը։ Օռլովը հանկարծակի իմանում է, որ ինքը երեխա ունի, որը գնացել է հոր հետքերով։

Ֆիլմի ռեժիսորն է Էնդրյու Նիքոլը, որը նկարահանել է նաև ֆիլմի առաջին մասը։

«Զենքի բարոնը» (Lord of War) թողարկվել է 2005 թվականին։ Այն դարձել է Նիկոլաս Քեյջի ամենահայտնի ֆիլմերից մեկը, սակայն կինովարձույթում 50 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը հավաքել է ընդամենը 72 միլիոն դոլար։