Logo

Նկարելը նաև տառապանք է․ Վալմարի աշխարհը՝ «իմ պատուհանից»

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:00 / 21.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Վալմար

«Նկարելը, հաճույքից բացի, նաև տառապանք է: Նկարելու ընթացքում ժխտում ես ինքդ քեզ, հետո հաշտվում, կռվում ու սիրում: Այդ ամենից հետո արդեն հանրությանն ես պարգևում տառապալից սիրուց աշխարհ եկած ասելիքդ, որ հիմա էլ ուրիշները ժխտեն ու ընդունեն, կռվեն, սիրեն ու հասկանան քեզ»:
Վալմար

Ապրիլի 21-ը ՀՀ ժողովրդական և վաստակավոր նկարիչ, մեր ժամանակների հանրաճանաչ վարպետ Վլադիմիր Մամիկոնի Մարգարյանի՝ Վալմարի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1948 թվականին՝ Գյումրիում։ 1966-ին ավարտել է Գյումրիի գեղարվեստի դպրոցը, 1972-ին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։  1976 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1994-ից՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ է։ Եղել է Երվանդ Քոչարի աշակերտը։

Վալմարի առաջին բնանկարներն արտացոլում են հարազատ Գյումրու տեսարանները, որոնք կազմել են «Իմ պատուհանից» հավաքածուն:

 

«Իմ պատուհանից»

Իմ պատուհանից

Վարպետը հանդես է եկել 48-ից ավելի անհատական և 133 խմբային ցուցահանդեսներով` կազմակերպված Հայաստանում, Ռուսաստանում, մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում:

 

«Երաժիշտները»

Երաժիշտները

Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում: Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Տարբեր տարիներին Վալմարը կատարել է գրքերի և թատերական ներկայացումների ձևավորումներ: Նկարիչը սերտորեն գործակցում է տարբեր երկրներում գտնվող պատկերասրահների հետ:

 

Աբստրակտ

Աբստրակտ

«Վալմարի արվեստը ցնցեց իր ուժգնությմաբ, խորությամբ և գույների ներդաշնակությամբ։ Վալմարի արվեստը թույլ է տալիս նրան դասելու համաշխարհային նկարիչների շարքին»,- նման կարծիք է հայտնել է արվեստաբան Պետեր Գելբմանը՝ Օտտավայի «Կարմել Արտ Գալերի»-ի հիմնադիր Բել Գելբմանի որդին։  

 

Պոլո

Պոլո

2004 թվականի ապրիլին Երևանում հիմնադրվել է «Վալմար» արվեստի սրահը։ Այն ներկայացնում է տաղանդավոր նկարչի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։

 

Նատյուրմորտ

Նատյուրմորտ

Ամեն տարի այնտեղ կազմակերպվում է թեմատիկ նոր ցուցադրություն, որը հայ և օտարազգի հանդիսատեսին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Վալմար գեղանկարչի ստեղծագործական ուղուն։

 

Վալմարը՝ կնոջ և դստեր հետ

Վալմար