Logo

Նոր «Պինոկիո». հրապարակվել է Disney-ի նոր ֆիլմի թրեյլերը՝ Թոմ Հենքսի և Լյուկ Էվանսի մասնակցությամբ

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:01 / 01.06.2022Կինո
Disney-Pinocchio

Հրապարակվել է Disney-ի համար Ռոբերտ Զեմեկիսի «Pinocchio» ֆիլմի թիզեր-թրեյլերը։ Թոմ Հենքսը մարմնավորում է Ջեպետտոյին` ատաղձագործին, որը ստեղծել է Պինոկիոյին, Սինտիա Էրիվոն` փերուն, որը կենդանացնում է փայտե տղային, և Լյուկ Էվանսը` չար կառապանին, որը երեխաներին տեղափոխում է Ֆունլենդ, որտեղ նրանք վերածվում են ավանակների:

Պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի 8-ին՝ Disney+-ով:

Հիշեցնենք, որ «Pinocchio»-ն Disney-ի երկրորդ լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որը հիմնված է իտալացի գրող Կառլո Կոլոդիի «Պինոկիոյի արկածները» հեքիաթի վրա։ Գրքի գլխավոր հերոսը փայտե տղան է, ում քիթը մեծանում է, երբ սուտ է ասում։ Մուլտֆիլմը թողարկվել է 1940 թվականին: