Logo

Նրան անվանում են մեր ժամանակների Էդիթ Պիաֆ. ով է Zaz-ը

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:54 / 24.06.2022Համերգ
Zaz

Նրան անվանում են մեր ժամանակների Էդիթ Պիաֆ։ Նա առաջին ֆրանսախոս արտիստն է, որին միլիոնավոր մարդիկ սիրահարվեցին Պատրիսիա Կաասի դարաշրջանից ի վեր: Նրա երգերը լսում և երգում են՝ նույնիսկ ֆրանսերեն չիմանալով: Նա կարողանում է համադրել ջազային ժանրը ֆրանսիական տարբեր սոուլ և ակուստիկ ժանրերի հետ։ 

 «Zaz նշանակում է ունիվերսալ ոճ, երաժշտության բոլոր ճանապարհներն ու տեսակները՝ Ա-ից Զ և հակառակը՝ Զ-ից Ա»,- ահա այսպես է ներկայացրել երգչուհին իր բեմական անվան ընտրությունը:

Իզաբել Ժեֆրուան (Զազի իրական անունն է) ծնվել է Ֆրանսիայի Տուր քաղաքի աղքատների թաղամասում: Մայրն իսպաներենի ուսուցչուհի էր, հայրը՝ հասարակ բանվոր։ 5 տարեկանում Իզաբելը սկսեց երաժշտություն սովորել։ Բոլոր նրանք, ովքեր լսում էին աղջկա ձայնը, ապշում էին՝ ինչպե՞ս է երիտասարդ Ժեֆրուային հաջողվում այդքան ցավ ներդնել իր երաժշտության մեջ: Ծնողների ամուսնական կյանքի անախորժությունները դառը ոգեշնչման աղբյուր էին...

Զազը լավ ակադեմիական կրթություն է ստացել։ Երգում էր ակումբում:

«Իմ անձնական ռեկորդը ժամում 450 եվրոն էր: Նման օրեր, իհարկե, հազվադեպ էին, բայց 60 րոպե կենդանի կատարման համար մենք հետևողականորեն ստանում էինք 20-30 եվրո» -  հիշում է Զազը։

Հետո սկսվեց հեքիաթը. Իզաբելը պատահաբար հանդիպում է պրոդյուսեր Քերադին Սոլթանիի ինտերնետային գովազդին, որը խռպոտ ձայնով աղջիկ էր փնտրում: Հենց Քերադինն էր, ով հետագայում օգնեց Զազին գրել իր ամենամեծ հիթը` «Je Voux»-ն: 

Հունիսի 25-ին «Հրազդան» մարզադաշտում «Haya» փառատոնի շրջանակում հայաստանյան հանդիսատեսը կվայելի Zaz-ի արվեստը:

Այդ առիթով ձեզ համար մի քանի հետաքրքիր փաստ ենք առանձնացրել երգչուհու մասին՝

  • Իզաբելն ամենաջանասեր աշակերտուհին չէր, և ուսուցիչները նրան թողեցին նույն դասարանում։ Բայց նա չցանկացավ ժամանակ վատնել նույն առարկաները վերստին ուսումնասիրելու վրա և հասկանալով, որ ցանկանում է զբաղվել երաժշտությամբ, ուսումը կիսատ թողեց:
  • Ապրելով Փարիզում՝ Իզաբելը, կաբարեներում և ակումբներում ելույթներին զուգահեռ, երգում էր նաև փողոցում՝ Մոնմարտրի սրտում:
  • 2009 թվականին Zaz-ը հաղթել է երիտասարդ կատարողների ֆրանսիական խոշորագույն մրցույթում։ Նրան պարգևատրել են 5000 եվրոյով, նաև ալբոմ ձայնագրելու և տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն է ստացել:
  • Zaz-ի դեբյուտային ալբոմն ընդհանուր առմամբ սենսացիա դարձավ. միայն Ֆրանսիայում դրա տպաքանակը սերտիֆիկացումից անմիջապես հետո պլատինե է ճանաչվել երեք անգամ:

  • Մանկության տարիներին Իզաբելը զբաղվում էր պրոֆեսիոնալ կունգ-ֆու-ով:
  • Zaz-ը զբաղվում է բարեգործությամբ. նա հիմնել է Zazimut շահույթ չհետապնդող նախագիծը, որի նպատակն է համախմբել տարբեր երկրների բարեգործական կազմակերպություններին: 
  • Իզաբելն իր կյանքի մի մասը նվիրում է սպառողական հասարակության թերությունների դեմ պայքարին. օրինակ, «Je Veux» երգում երգում է նյութական բարեկեցությունից ազատվելու մասին, «Comme ci» երգում քննադատում է քարոզչությունը, որն ամեն կերպ մեզ են հրամցնում հեռուստաէկրաններից:
  • 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Իզաբելը բարձրացավ Մոնբլան՝ Արևմտյան Ալպերի ամենաբարձր կետը, և այնտեղ համերգ տվեց։

  • Zaz-ի՝ որպես երգչուհու ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Էլլա Ֆիցջերալդը, Բոբի Մաքֆերինը և Էդիթ Պիաֆը։

Zaz-ի լավագույն երգերը`