Logo

Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 10.05.2021ՄՇԱԿՈՒՅԹ
24104480 - Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ

Գրական շատ հեղինակավոր մրցանակներ կան, սակայն ամենահեղինակավորը թերևս Նոբելյան մրցանակն է: Ձեզ ենք ներկայացնում Նոբելյան մրցանակ ստացած այն կին գրողներին, որոնց գործերը թարգմանվել են հայերեն:

1. Էլֆրիդե Ելինեկ, ծնվ. 1946

Նոբելյան մրցանակ ստացել է 2004-ին՝ «նրա վեպերի և պիեսների հերոսների ու հակահերոսների երաժշտականության համար, որը յուրահատուկ ձևով վերհանում է հասարակական կլիշեներին և իշխանություններին ենթարկվելու անհեթեթությունը»:

 

Elfriede jelinek 2004 small - Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ

Ավստրիացի գրող, գրաքննադատ, հասարակական գործիչ է Էլֆրիդե Ելինեկը։ Համարվում է ժամանակի ամենաազդեցիկ կին գրողներից մեկը։
Ապագա գրողը դեռևս մանկուց հաճախում է ջութակի, դաշնամուրի, ֆլեյտայի, ալտի դասընթացների։ Նա 13 տարեկանում ընդունվում է Վիեննայի կոնսերվատորիա՝ միաժամանակ իր միջնակարգ կրթությունն ամբողջացնելով գիմնազիայում։ Գիմնազիան ավարտելուց հետո Ելինեկն ընդունվում է Վիեննայի համալսարան և այնտեղ սկսում ուսումնասիրել արվեստի և թատրոնի պատմություն։
Ելինեկի անունը լսեցին բոլորը «Դաշնակահարուհին» վեպի շնորհիվ: Իսկ երբ 2001 թ. Միխայել Հանեկեն էկրանավորեց այն, ողջ աշխարհը ցնցվեց այս պատմությամբ:

Ելինեկի այս վեպը թարգմանվել է հայերեն:

«Դաշնակահարուհին» Էլֆրիդե Ելինեկի այն վեպն է, որով հեղինակը հայտնի է դարձել աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:

Dashnakaharuhin Elinek - Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ

2. Ալիս Մանրո ծնվ. 1931

 Նոբելյան մրցանակ ստացել է 2013-ին՝ «ժամանակակից կարճ պատմվածքի ժանրում վարպետության համար»:

munro - Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ

Կանադացի ժամանակակից գրող Մանրոյի պատմվածքներում գործողությունները մեծ մասամբ ծավալվում են Օնտարիո նահանգի հարավ-արևմուտքում` Հուրոն շրջանում: Մանրոն ուսումնասիրում է մարդկային խճճված պատմություններ` դրանք ներկայացնելով պարզ արձակ ոճով: Նրա բազմաթիվ պատմվածքները հեղինակին ապահովել են մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի համբավը:

Ալիս Մանրոյի «Կյանքի սիրույն» պատմվածքների ժողովածուն 2016 թ. հրատարակվել է հայերեն:

Ալիս Մանրոյի այս պատմվածքներում կանադական գյուղաքաղաքների անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցասայլում, ինչ–որ մի եկեղեցու հետևորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող իրադարձությունները երբևէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության պատրանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այս մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես շարունակելու են ապրել: Ալիս Մանրոն ապրում է նրանց հետ՝ նայելով առաջ՝ դեպի ավարտը, և անսպասելիորեն շրջվում է դեպի մանկություն, որպեսզի եզրափակի ժողովածուն ինքնակենսագրական պատմություններով:

978 9939 68 458 1B - Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ

Կարդացեք՝ Ալիս Մանրո. պատմվածքներ՝ կյանքի սիրույն

3. Սվետլանա Ալեքսիևիչ ծնվ. 1948

Նոբելյան մրցանակ ստացել է 2015-ին՝ «ստեղծագործության բազմաձայնության համար»:

800px Світлана Алексієвич Київ 2016 08 cropped - Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ

Խորհրդային և բելառուս գրող, լրագրող։ Գրում է ռուսերեն։ Առավել հայտնի են Ալեքսիևիչի գեղարվեստավավերագրական ժանրի «Պատերազմը կնոջ դեմք չունի» (У войны не женское лицо), «Չեռնոբիլյան աղոթք» (Чернобыльская молитва), «Ցինկե տղաներ» (Цинковые мальчики), «Սեքնդ-հենդի ժամանակը» (Время секонд-хэнд) արձակ գործերը։ Ալեքսիևիչի ստեղծագործությունները ԽՍՀՄ ուշ և հետխորհրդային շրջաններին են նվիրված:

Պատերազմի մասին աշխարհում ամենահայտնի գրքերից մեկն է Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» վեպը, որը թարգմանվել է նաև հայերեն: «Մեր ժամանակ ստեղծված բազմաձայն ստեղծագործության՝ տառապանքի ու արիության հուշարձանի» համար Սվետլանա Ալեքսիևիչը 2015 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը պատերազմի անմարդկային պայմաններում գոյատևող կնոջ հոգևոր աշխարհն ինքնատիպորեն ներթափանցելու փորձ է:

5da5ad8e4baf0 - Նոբելյան մրցանակ ստացած կին գրողներ, որոնց գրքերը կան հայերեն թարգմանությամբ