Logo

Նոր երգ ու տեսահոլովակ Ամիրյան Միշի և Դավիթ Պարոնիկյանի կողմից

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 05.07.2019Հարցազրույցներ
12 - Նոր երգ ու տեսահոլովակ Ամիրյան Միշի և Դավիթ Պարոնիկյանի կողմից

Բոլոր երաժշտասերների համար Ամիրյան Միշը և Դավիթ Պարոնիկյանը նոր և շատ գունեղ երգ ու տեսահոլովակ են պատրաստել, որի պրեմիերային հաշված օրեր են մնացել:
Երաժիշտ ընկերների մոտ երգի գաղափարը վաղուց էր ծնվել, սակայն  շատ զբաղված լինելու պատճառով նրանք այն կյանքի կոչելու ժամանակ չունեին:

«Հանդիպում էինք գիշերն ակումբում, և սահմանափակվում միայն միտքը քննարկելով և զարգացնելով այն,-ասել է Դավիթ Պարոնիկյանը մեզ հետ զրույցում և հավելել,-սակայն գիտեինք՝ ինչ ենք ուզում, քանի որ մեր ծանոթությունը տարիների պատմություն ունի և մենք տեղյակ ենք թե՛ մեկս մյուսի ճաշակից, թե՛ մտածելակերպից և  աշխարհայացքից, ինչը ընդունեք, որ շատ կարևոր է երաժշտության մեջ»:

Պարոնիկյանը պատմել է, որ երգը գրվել է առավոտյան, ինչից հետո արվել է գործիքավորումը, այնուհետև մի քանի ժամվա ընթացքում նա և Միշն այն ավարտին են հասցրել:

«Երգը գրվել է մեր շատ սիրելի երաժիշտ ընկերների՝ Արման Փեշթմալջյանի, Հայկ Ղազարյանի, Մարատ Հակոբյանի և Նալբանդյան եղբայրների օգնությամբ:Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սերգեյ Գասպարյանին երգի ձայնագրության համար», -ասել է Ամիրյանը Միշը:

Նախագիծն անվանվել է Smart n Special, և այն շարունակական է լինելու, ունենալու է նաև ալբոմ, որի ստեղծման ընթացքում երաժիշտները կհամագործակցեն շատ ու շատ տաղանդավոր մարդկանց հետ:

Երգի անունը ArtificialS է, իսկ մտահղացման հեղինակն է Աննա Ամիրյանը:  Այս անվան ընտրությունը պայմանավորված է նրանով, որ երգում խոսքը գնալու է կեղծ մարդկանց մասին, որոնք հեռու, այնքա՜ն հեռու են բնական ու հասարակ լինելուց, և որոնք, ցավոք սրտի, այնքա՜ն, այնքա՜ն հաճախ են հանդիպում մեր առօրյայում:

Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորը Վահե Քեշիշյանն է, իսկ պրոդյուսերը՝ Արշավիր Գրիգորյանը: Տեսահոլովակն իր գեղեցկությամբ զարդարել է երաժիշտների լավ ընկեր Մաշա Յենոքյանը:

«Տեսահոլովակը նկարահանվել է գրադարանում և սա բնավ պատահական ընտրություն չէ: Մենք ուզում ենք դրանով ցույց տալ, որ մարդիկ հեռվացել են հոգևոր արժեքներից և դարձել ժամանակակից տեխնոլոգիաների գերին՝ դառնալով կեղծ և անտարբեր», -խոստովանել է Ամիրյան Միշը:

Դե ինչ՝ մեզ մնում է սպասել և վայելել այս նոր և շատ գունեղ երգը:

11 960x640 - Նոր երգ ու տեսահոլովակ Ամիրյան Միշի և Դավիթ Պարոնիկյանի կողմից19 960x640 - Նոր երգ ու տեսահոլովակ Ամիրյան Միշի և Դավիթ Պարոնիկյանի կողմից27 960x640 - Նոր երգ ու տեսահոլովակ Ամիրյան Միշի և Դավիթ Պարոնիկյանի կողմից30 960x640 - Նոր երգ ու տեսահոլովակ Ամիրյան Միշի և Դավիթ Պարոնիկյանի կողմից55 960x640 - Նոր երգ ու տեսահոլովակ Ամիրյան Միշի և Դավիթ Պարոնիկյանի կողմից69 960x1440 - Նոր երգ ու տեսահոլովակ Ամիրյան Միշի և Դավիթ Պարոնիկյանի կողմից

Լուսանկարները՝ Ալեն Դաս Սահակյանի