Logo

Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:29 / 24.11.2022Ռեժիսորներ
null

Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի՝ պետական ֆինանսական աջակցություն ստացած «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում՝ «Աշխարհի կանայք» ծրագրի շրջանակում, հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Կինոփառատոնը համարվում է կարճամետրաժ ֆիլմերի ֆրանսիական և եվրոպական երկրորդ ամենամեծ կինոփառատոնը, որն անցնում է ամեն տարվա նոյեմբեր ամսին։

Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորն Օֆելյա Հարությունյանն է, պրոդյուսերը՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը, համապրոդյուսերը՝ Լիդիա Ինդժովան(Բելգիա): Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա: