Logo

Օրվա տերմին [ֆուտուրիզմ]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 01.03.2021ՄՇԱԿՈՒՅԹ
ab36e8c0824e1e54f847ad6b32ca759d large  - Օրվա տերմին [ֆուտուրիզմ]

Ֆուտուրիզմ կամ Ապագայապաշտություն

1909 թ.  իտալացի բանաստեղծ Մարինետտին աշխարհով մեկ տարածում է մի մանիֆեստ, որը հայտարարում է անցյալի վերջը և ապագայի արվեստի ծնունդը։ Իսկ 1910 թ. մարտի 3-ին Թուրինի Կեարելլա թատրոնում հրապարակվում է Ումբերտո Բոչչոնիի կազմած Ֆուտորւստ նկարիչների մանիֆեստը հայտարարելով, որ.

  1. Պետք է մերժել նմանակման բոլոր ձևերը, իսկ ինքնատիպության բոլոր դրսևորումները պետք է փառաբանել։
  2. Պետք է ապստամբել ներդաշնակություն և ճաշակ բառերի դեմ։ Այսպիսով, պետք է ոչնչացնել Ռեմբրանդտի, Գոյայի և Ռոդենի աշխատանքները: Չկրկնել ոչ ոքի ոչ մի դեպքում:
  3. Արվեստի քննադատությունները կամ անօգուտ են, կամ վնասակար:
  4. Պետք է ազատվել բոլոր հնացած և ծեծված թեմաներից և արտահայտել արդի կյանքի՝ պողպատի, արագության, հպարտության, տենդի հորձանուտը:
  5. Այն խելագար մեղադրանքը, որ օգտագործվում էր նորարարներին լռեցնելու համար, պետք է համարել ազնվական և պատվաբեր տիտղոս:
  6. Նկարչության մեջ կոմպլեմենտարիզմը, ազատ ոտանավորը պոեզիայում և պոլիֆոնիան երաժշտության մեջ բացարձակ անհրաժեշտություն են:
  7. Համընդհանուր դինամիզմը նկարչության մեջ պետք է ներկայացվի որպես դինամիկ զգայություն,
  8. Անկեղծությունն ու անարատությունը, ավելի քան որևէ այլ որակ, անհրաժեշտ են բնության նկարագրման համար:
  9. Շարժումն ու լույսը քայքայում են մարմինների նյութականությունը։

unnamed 1 - Օրվա տերմին [ֆուտուրիզմ]

Ժխտելով արվեստի և գրականության դասական արժեքները՝ ֆուտուրիզմը փառաբանել է արդի դարաշրջանի արտաքին, առարկայական հատկանիշները, շարժումը, արագությունը, տեխնիկական-մեքենայական առաջընթացը։ Շարժման հիմնադրույթներն ընդունել են շատ երկրների արվեստի և գրականությյան ներկայացուցիչներ։

Ֆուտուրիզմի էսթետիկայի ագրեսիվությունը, Մարինետտիի խմբի քաղաքական ակտիվությունը 1913-1915 թվականներին հանգեցրին շարժման պառակտման։ 20-ական թթ․ նրա որոշ մասնակիցներ դարձան ֆաշիստական վարչակարգի ջատագովներ, մյուսները՝ ընդհանրապես հրաժարվեցին ֆուտուրիզմի սկզբունքներից։

marinetti - Օրվա տերմին [ֆուտուրիզմ]

Ֆուտուրիզմն ու գրականությունը

Ֆուտուրիզմն առավելապես ազդեց բանաստեղծության վրա: Չափածո խոսքի կառուցվածքն ու գրաֆիկան դարձան ազատ ու շարժուն։ Քնարական հերոսին փոխարինելու եկավ գաղափարական ձայնափողը՝ մեխանիկական հերոսը։

Ֆուտուրիզմի երկրորդ խոշոր կենտրոնը Ռուսաստանն էր։

Խորհրդային Ռուսաստանում և Հայաստանում ֆուտուրիզմը նոր բովանդակություն ստացավ հեղափոխությունից հետո։ Այն դրսևորվեց Վ․ Մայակովսկու ու նրա համախոհների գրական քաղաքականության մեջ, հայ գրականության մեջ՝ Ե․ Չարենցի, Ա․ Վշտունու, Գ․ Աբովի ստորագրած «Երեքի դեկլարացիայի» (1922), այնուհետև՝ Ե․ Չարենցի, Կ․ Հալաբյանի, Մ․ Մազմանյանի հրատարակած «Standart» (1924) ծրագրի սկզբունքներում։ Ֆուտուրիզմի տեսական դրույթները այս կամ այն չափով իրենց զգացնել են տվել նաև հայ պրոլետկուլտականների գրական քաղաքականության մեջ։

standart2 - Օրվա տերմին [ֆուտուրիզմ]

Երեքի դեկլարացիա

Սա գրական առաջին մանիֆեստն էր Խորհրդային Հայաստանում։ Հեղինակներն էիև Եղիշե Չարենցը, Գևորգ Աբովը ն Ազատ Վշտունին (երեքի խմբակ)։ Տպագրվել է 1922 թվականի հունիսի 6-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում։ Ելնելով պատմական անհրաժեշտությունից՝ երեքի դեկլարացիան կոչ էր անում հեղաշրջել գրական սովորույթները և հաստատել նոր բովանդակություն, նոր ձև և նոր ուղիներ։ Գրական հին ըմբռնումների վերանայման պահանջը իր ժխտողական ոգով հասավ ծայրահեղության և քննադատվեց (Տ․ Սուրխաթյաև, Ա․ Կարինյան, Ց․ Խանզադյան)։

images 34 - Օրվա տերմին [ֆուտուրիզմ]

Ֆուտուրիզմն ու գեղանկարչությունը

Ֆուտուրիզմը կերպարվեստում հանգեցրել է պատկերումից հրաժարվելուն, գեղարվեստական ձևի կազմալուծմանը։ Գեղանկարչության ասպարեզում ֆուտուրիստներն Իտալիայում հանդես են եկել 1910 թվականին:

30dc1445a345669455b0d366418b9862 - Օրվա տերմին [ֆուտուրիզմ]
Ումներտո Բոտիչելի

bio box futurism - Օրվա տերմին [ֆուտուրիզմ]ab36e8c0824e1e54f847ad6b32ca759d large  1 - Օրվա տերմին [ֆուտուրիզմ]

Fortunato Depero 1 - Օրվա տերմին [ֆուտուրիզմ]