Logo

Օրվա տերմինը [իմպրեսիոնիզմ]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 16.02.2021Արվեստանոց
իմպրեսիոնիզմ - Օրվա տերմինը [իմպրեսիոնիզմ]

Ի՞նչ է Իմպրեսիոնիզմը

շարժում, օդ, լույս

Այս ժանրը ծնունդ է առել 19-րդ դարի վերջում. «Իմպրեսիոնիզմը» որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կլոդ Մոնեի «Տպավորություն. Ծագող արևը» («Impression Soleil levant») նկարը։ Այդ տերմին ընտրությունը պատահական էր, սակայն ընդգծում էր ուղղության էական կողմը, իրականության տպավորություների, ապրումների, ամիջական արտացոլումը:

0K2A8952 5 960x747 - Օրվա տերմինը [իմպրեսիոնիզմ]

Կլոդ Մոնե, «Տպավորություն։ Ծագող արև»Այս ոճում առաջինը հանդես եկան ֆրանսիացի գեղանկարիչները, շուտով այն տարածվեց ամբողջ աշխարհով: Էդգար Դեգա, Ալֆրեդ Սիսլին, Օգյուստ Ռենուար, Կամիլ Պիսարո. ժանրի վառ ներկայացուցիչներն իրենց կտավները կերտում էին ոչ թե արվեստանոցներում, այլ առավելապես բնության գրկում:

2 4 960x746 - Օրվա տերմինը [իմպրեսիոնիզմ]
Կամիլ Պիսսարո, «Մոնմարտր. պուրակ»

Նրանք մշակում էին նկարելու այնպիսի նոր մեթոդներ, որոնք թույլ էին տալիս հնարավորինս իրական ներկայացնել շրջակա աշխարհը՝ պահպանել գեղանկարում ստվերներն ու կիսաերանգները, ջրի թեթև ալեկոծությունն ու արևի ցոլքը:

2c2370b4968a43ef6c64c8e171c66297 ce 1800x1122x0x0 cropped 960x600 3 960x985 - Օրվա տերմինը [իմպրեսիոնիզմ]
Էդգար Դեգա, «Կինը բաղնիքում»

Նրանք առաջինը կիրառեցին բաց կոմպոզիցիայի տեխնիկան, որն էլ շարժման տպավորություն է ստեղծում, ինչպես նաև սկսեցին նկարել վրձնի բարակ, թեթև հարվածներով. դա թույլ էր տալիս ներկայացնել լուսավորության փոփոխություններն ու ժամանակի ընթացքը:

Իմպրեսիոնիստների կտավներին ավելի նախընտրելի է նայել մի քիչ հեռվից. չէ՞ որ ստեղծագործողները նախընտրել են գույնի և լույսի միջոցով ընդհանրական պատկեր տալ:

330px Claude Monet   Woman with a Parasol   Madame Monet and Her Son   Google Art Project - Օրվա տերմինը [իմպրեսիոնիզմ]
Կլոդ Մոնե, «Անձրևանոցով կինը»
330px Edgar Germain Hilaire Degas 069 - Օրվա տերմինը [իմպրեսիոնիզմ]
Կլոդ Մոնե, «Անձրևանոցով կինը»

Իմպրեսիոնիստներն 19-րդ դարի 80-90 թվականներին դառնում են լույսն ու ստվերը, ջրի խաղը, երկնքը և ամպերը գեղանկարելու վարպետներ։ Նրանց կտավներում գնալով սկսում է պակասել մարդկանց հանդեպ հետաքրքրությունը, անհետանում են անհատները, դիմանկարները։ Իմպրեսիոնիստների մոտ ամբողջ աշխարհը վերածվում է լույսի, օդի և ջրի խաղի։

Գրականության մեջ

Չնայած պոեզիայի հետ կապված ոչ հաճախ են կիրառում իմպրեսիոնիզմ տերմինը, սակայն Պոլ Վեռլենը և ժամանակի ուրիշ պոետներ իսկական իմպրեսիոնիստներ են պոեզիայի բնագավառում։ Իմպրեսիոնիզմը գրականության մեջ նույնպես անհատական տպավորությունների, զգացումների, ապրումների մարմնավորումն է։

Էմիլ Զոլա, Գի դը Մոպասան, Պրուստ, Ուայլդ, Ռիլկե, Չեխով, Բունին. այս գրողների ստեղծագործություններում կարելի է նկատել իմպրեսիոնիզմին բնորոշ տարրեր:

Հայ գրականության մեջ իմպրեսիոնիզմի ոճի ազդեցությունը նկատվում է Զոհրապի, Զորյանի, Բակունցի պատմվածքներում։

Թատրոնում

Իմպրեսիոնիզմի արտահայտչամիջոցները կիրառվեցին Ա. Անտուանի (Ֆրանսիա), Մ. Ռայնհարդի (Գերմանիա), Վ. Մեյերխոլդի (Ռուսաստան) բեմադրություններում։ Դրանք աչքի էին ընկնում գործող անձանց և բեմական մթնոլորտի վառ, ցայտուն բնութագրումներով, կերպարների հոգեբանության ներքին պրոցեսների ընդգծված արտահայտությամբ։

Երաժշտության մեջ

Իմպրեսիոնիզմի շնորհիվ հարստացավ գունահնչյունային երանգապնակը, ընդլայնվեց լադային և հարմոնիկ հիմքը։ Ավանդական բազմազան ձևերի ազատ մեկնաբանումը, քմահաճ, փոփոխական ռիթմիկան, նվագախմբային թարմ հնչերանգները, կոլորիստական բռնկումներն ու առկայծումները բնորոշ դարձան երաժշտական իմպրեսիոնիզմի շատ գործերի։

Իմպրեսիոնիզմի երաժշտական ճյուղի սկզբնավորողը և խոշորագույն ներկայացուցիչն էր Կլոդ Դեբյուսին, որը հենվելով իմպրեսիոնիստ – նկարիչների և սիմվոլիստների նվաճումների վրա, նոր ուղիներ նշագծեց երաժշտության մեջ:

Դեբյուսիի երաժշտությունը արտահայտում է իրավիճակ, ոչ թե ընթացք, նրա մոտ տեսնում ենք պատկեր, ակնթարթ, ասինքն տիպիկ իմրպեսիոնիստական մոտեցում։ Ավելի ուշ նույն ուղղությամբ գնաց Դեբյուսիի կրտսեր ժամանակակից Մորիս Ռավելը։ Իմպրեսիոնիստ –կոմպոզիտորները հակամարտում էին ֆրանսիական երաժշտության մեջ տարածված «ակադեմիական» հավասարակշռված ոճի դեմ։ Իմպրեսիոնիստները ազդեցիկ գործեր ստեղծեցին երաժշտության գրեթե բոլոր ժանրերում՝ օպերա և բալետ, երգեր և այլն։ Այստեղ լայնորեն օգտագործված էին սիմվոլիստների բանաստեղծական տեքստերն ու սյուժեները։ Իմպրեսիոնիստ նկարիչներից կոմպոզիտորները ժառանգեցին սեր դեպի բնապատկերը, կենցաղային տեսարանը, դիմանկարը։ Իմպրեսիոնիզմի առանձին կողմերը արտացոլում գտան նաև հայ երաժշտարվեստում՝ Ա. Խաչատրյանի (վաղ շրջան), Ռ. Մելիքյանի, Գ. Եղիազարյանի գործերում։

տես նաև՝

 

աղբյուրներ՝ Wikipedia, www.theartstory.org, www.tate.org.uk, cyberleninka.ru, www.belcanto.ru,