Logo

«Օսկար 2023»․ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից»-ն ու բոլոր հաղթողները

Հեղինակ
Զառա Սարգսյան
09:47 / 13.03.2023Ռեժիսորներ
Ամեն ինչ, ամենուր և միանգամից-Օսկար

Երևանի ժամանակով վաղ առավոտյան ավարտվեց տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկը` Ամերիկյան կինոակադեմիայի 95-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Արձանիկների քանակով այս տարի առաջատարն «Ամեն ինչ ամենուր և միանգամից» կինոֆենոմենն է (11 անվանակարգերից՝ 7 մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիլմի համար):

Արձանիկների քանակով երկրորդ տեղը զբաղեցրել է  «Արևմտյան ճակատում նորություն չկա» (All Quiet on the Western Front) հակապատերազմական դրաման` 9 անվանակարգերից ստացել է 4 մրցանակ։ Մարտին Մակդոնահի «Ինիշերինի Բանշին» նույնպես հավակնում էր մրցանակների ինը անվանակարգերում, բայց մնաց առանց արձանիկների, ինչպես Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները»։

Լավագույն ֆիլմ՝ «Ամեն ինչ ամենուր և միանգամից»

Ամեն ինչ, ամենուր և միանգամից-1

Մյուս նոմինանտները՝ 

  • «Թառ»
  • «Ավատար. Ջրի ճանապարհը»
  • «Թոփ Գան․ Մավերիք»
  • «Ֆաբելմաններ»
  • «Էլվիս»
  • «Արևմտյան ճակատում նորություն չկա»
  • «Ինիշերինի բանշին»
  • «Կանայք խոսում են»
  • «Վշտի եռանկյունի»

 

Լավագույն ռեժիսոր՝ Դեն Քվան և Դենիել Շայներթ («Ամեն ինչ, ամենուր և միանգամից»)

Դեն Քվան-Դենիել Շայներթ

Մյուս նոմինանտները՝ 

  • Թոդ Ֆիլդ, «Թառ»
  • Ռուբեն Էսթլունդ, «Վշտի եռանկյունի»
  • Մարտին Մաքդոնահ, «Ինիշերինի Բանշին»
  • Սթիվեն Սփիլբերգ, «Ֆաբելմանները»

Լավագույն դերասանուհի՝ Միշել Յեո` («Ամեն ինչ, ամենուր և միանգամից»)

Միշել Յեո

Մյուս նոմինանտները՝ 

  • Քեյթ Բլանշեթ, «Թառ»
  • Անա դե Արմաս, «Շիկահերը»
  • Անդրեա Ռայզբորո, «Հանուն Լեսլիի»
  • Միշել Ուիլյամս, «Ֆաբելմանները»

Լավագույն դերասան` Բրենդան Ֆրեյզեր («Կետը»)

Բրենդան Ֆրեյզեր

Մյուս նոմինանտները՝ 

  • Օսթին Բաթլեր, «Էլվիս»
  • Քոլին Ֆարել, «Ինիշերինի Բանշին»
  • Փոլ Մեսկալ, «Իմ արևը»
  • Բիլ Նայի, «Ապրել»

Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Կե Հույի Քուան («Ամեն ինչ, ամենուր և միանգամից»)

Կե Հույի Քուան

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Ջեյմի Լի Քերթիս («Ամեն ինչ, ամենուր և միանգամից»)

Ջեյմի Լի Քերթիս

Լավագույն ադապտացված սցենար՝ Սառա Փոլի («Կանայք խոսում են») 

Սառա Փոլի

Լավագույն օրիգինալ սցենար՝  Դեն Քվան, Դենիել Շայներթ («Ամեն ինչ, ամենուր, միանգամից»)

Դեն Քվան-Դենիել Շայներթ

Լավագույն օտարալեզու ֆիլմ` «Արևմտյան ճակատում նորություն չկա» (Գերմանիա)

Արևմտյան ճակատում նորություն չկա-2023

Լավագույն անիմացիոն ֆիլմ` «Գիլյերմո Դել Տորոյի Պինոքիոն» 

Գիլյերմո Դել Տորոյի Պինոքիոն-2023

Լավագույն վիզուալ էֆեկտներ՝  «Ավատար․ Ջրի ուղին»Ավատար-Ջրի ուղին-2023

Ցանկն ամբողջությամբ՝ այստեղ․

Կարող եք կարդալ՝

Թող հաղթի լավագույնը. Կանխատեսումներ «Օսկար-2023»-ի մասին