Logo

Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 08.04.2021Ռեժիսորներ
27c8ef0224c31c99c5442ecd032665d7 - Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Գալիք 93-րդ օսկարյան մրցանակաբաշխության կապակցությամբ շարունակում ենք ներկայացնել ինչպես այս տարվա բաղձալի արձանիկի հավակնորդներին, այդպես էլ ուզում ենք սինեֆիլների ուշադրությունը գրավել անցած տարիների օսկարակիր ֆիլմերի վրա, որոնք հնարավոր է վրիպել են Ձեր աչքից, սակայն արժանի են ուշադրության։

Una mujer fantástica” / «Ֆանտաստիկ կին», Սեբաստիան Լելիո, 2017

Una mujer fantastica 960x540 - Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Չիլիի հպարտություն՝ օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող և պրոդյուսեր Սեբաստիան Լելիոն պարգևեց իր երկրին պատմության մեջ առաջին «Օսկար»-ը և տեղադրեց լատինո-ամերիկյան երկիրը համաշխարհային կինեմատոգրաֆի քարտեզի վրա։ 2017-ին Լելիոյի «Ֆանտաստիկ կինը» դրամայի համաշխարհային պրեմիերան ցուցադրվեց Բեռլինի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում և դարձավ կինոքննադատների ֆավորիտներից մեկը, իսկ դրանից մեկ տարի անց ֆիլմն արժանացավ «Օսկար»-ի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։  Պատմությունը տրանսգենդերային կնոջ մասին է, ում սիրելիի մահվանից հետո չեն թույլատրում այցլելել տղամարդու թաղման արարողությանը։ Բացի այդ նա բախվում է բազմաթիվ այլ սոցիալական խնդիրների հետ և սեփական մաշկի վրա ցույց տալիս կաֆկիական «այլության» գաղափարը՝ ինչ բարդ է ապրել, երբ նման չես մյուսներին։

 

Die Fälscher“ / «Դրամանենգները», Շտեֆան Ռուցովիցկի, 2006

Faelscher 2 - Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Ադոլֆ Բուրգերի գրքի էկրանավորումը, որը կառուցված է իրական փաստերի հիման վրա՝ տեղափոխում է հանդիսատեսին պատերազմական Եվրոպա, «Սալլի» կեղծանունով կեղծ դրամահատի մոտ, ով Բեռլինում իր գործի մեջ լավագույն է, իսկական մասնագետ։ Տղամարդը գլխավորում է համակենտրոնացման ճամփարում գաղտնի գործունեությունը՝ դրամանենգությունը։

Հրեաների, գերմանացիների, խաբեբաների և ճկունության շնորհիվ փրկվել ցանկացողների մասին ֆիլմում գլխավոր դերակատարների թվում կտեսնեք գերմանացի դերասան Ավգուստ Դիլին, ով լայն ճանաչում ունի Տարանտինոյի «Անփառունակ սրիկաներ»-ից։

El secreto de sus ojos“ / «Իր աչքերի գաղտնիքը», Խուան Խոսե Կամպանելյա, 2009

El secreto de tus ojos - Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Վերջին տարիների ամենահայտնի և սիրված արգենտինական ֆիլմերից մեկը, որը լայն ճանաչում է ձեռք բերել հայրենիքի սահմաններից դուրս՝ մեծ հաշվով օսկարյան հաղթանակի շնորհիվ, տարիներ անց արժանացել է նաև ամերիկյան րիմեյքի։

Պատմությունն ինքնին ֆլեշբեք-հիշողություն է՝ վերարտադրված համալսանական պրոֆեսորի կողմից, ով որոշում է գիրք գրել տարիներ առաջ հուզական և ցնցող դեպքից հետո։ Ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելիան սույն աշխատանքում համատեղում է թրիլերի, դետեկտիվի, մելոդրամայի և դրամայի ժանրային առանձնահատկությունները, իսկ ամբողջ ընթացքը հագեցած է մոխրագույնաոսկեգույն, բեժագույն և օխրայակերտ զուսպ, սակայն տրամադրող կադրերով, որոնք տեղափովում են հանդիսատեսին վտանգավոր և գերող Բուենոս-Այրես։

Mar adentro” / «Ծովը ներսում», Ալեխանդրո Ամենաբար, 2004

unnamed 3 - Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Մեկ այլ իսպանալեզու սիրված ֆիլմ, որի հեղինակն է իսպանա-չիլիացի Ալեխանդրո Ամենաբարը (ով հայտնի նաև Նիկոք Քիդմանի «Ուրիշները» հորոր-թրիլերով):

«Ծովը ներսում»-ի գլխավոր և կենտրոնական հերոսը Ռամոնն է (Խավիեր Բարդեմ), ով հիվանդ է և ցանկանում է ինքնասպան լինել էֆթանազիայի շնորհիվ՝ նման քայլին դիմելու համար վարձում է իրավաբան և սպասում է դատարանի որոշմանը։ Ռամոնը պատրաստվում է դիմել անդառնալի քայլին, երբ լույս կտեսնի իր բանաստեղծությունների ժողովածուն, իսկ Խուլիան՝ իր իրավաբանը, ով անբուժելի հիվանդ է, նույնպես որոշում է ինքնակամ հեռանալ կյանքից։

Բարդեմի խաղն ու Ամենաբարի ռեժիսորական աշխատանքը դարձրել են «Ծովը ներսում»-ը ժանրի ամենահիշարժան աշխատանքներից մեկը, որը հանգավորվում է մեկ այլ՝ սյուժեի կենտրոնում ներկայացված անդառնալի հիվանդ հերոսներ ունեցող եվրոպական ֆիլմի։ Ի տարբերություն Թոմաս Յանի «Թակելով  դրախտի դռները» տրագիկոմեդոայի՝ Ամենաբարի հերոսը վերապրում է ծովի ալիքներն ու թարմեցնող զեփյուռը ներսից՝ անգամ անշարժ պառկելով հիվանդանոցային մահճակալին։

Nirgendwo in Afrika“ / «Ոչ մի տեղ Աֆրիկայում»,  Քերոլայն Լինք, 2001

download 2 1 960x624 - Օսկարին ընդառաջ. օսկարակիր ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Վրացի Մերաբ Նինիձեի և գերմանացի Յուլիաննա Քյոլերի մասնակցությամբ մթնոլորտային և գեղատեսիլ բնապատկերներով հագեցած պատմական դրաման՝ առաջադեմ Եվրոպայից լուրջ պատճառներով դրդված աուտենտիկ Քենիա տեղափոխված ամուսինների մասին, որն արդյունքում դառնում է զույգի երկրորդ տունը։

Բնության, մարդասիրության, անկախ մաշկի գույնից և լեզուների իմացությունից ընկերանալու և հարազատավարի մտերմանալու մասին այս դրաման անարդարացիորեն մնացել է շատ նեղ հանդիսատեսական շրջանակում՝ այնինչ մոտ 2 ժամով կարող է առանց ինքնաթիռ և վակցինացիայի տեղափովել աֆրիկյան կիզիչ արևի և օդում սավառնող կարմիր փոշու երկիր։