Logo

Պանրով աղցան

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 20.09.2019ՄՇԱԿՈՒՅԹ
1212 3 - Պանրով աղցան

Սիրո՞ւմ եք պանիր, բայց  արդեն  հոգնել եք սենդվիչներից կամ հայկական ավանդական բրդուճներից, չնայած բրդուճներից հոգնել չկա:

Այդուհանդերձ, փորձեք  պանիրն օգտագործել աղցաններում:
Մեր հոդվածում դուք կգտնեք պանրով աղցանների 5 հեշտ ու արագ  բաղադրատոմս՝ ցանկացած  ճաշակի համար:

1.Դդմով պանրով աղցան

Roasted Pumpkin Spinach Salad 2 960x1344 - Պանրով աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ

դդում-300 գրամ

պանիր ֆետա-150 գրամ

սպանախ-50 գրամ

արևածաղկի սերմ-1 ճաշի գդալ

աղ

պղպեղ

ձեթ

Պատրաստման եղանակը

Թարմ դդումը կտրատել խորանարդիկների տեսքով, ավելացնել թարմ, մանր կտրատած սպանախը, պանիրը: Համեմել և հյուասիրելուց առաջ ավելացնել արևածաղկի սերմը: Եվ գեղեցիկ կստացվի, և՛ առողջարար:

2.Բազուկով-պանրով աղցան

Red beets goat cheese pecans - Պանրով աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ

Բազուկ-2 հատ

փշրվող պանիր-100 գրամ

սպանախ-50 գրամ

սխտոր

ընկույզ

աղ

սև պղպեղ

ձեթ

Պատրաստման եղանակը

Բազուկը թեթև խաշել: Կտրատել խորանարդիկների, վրան ավելացնել թարմ սպանախը, պանիրն ու համեմել: Զարդարել մանրացված ընկույզով:

3.Ռոքֆոր պանրով աղցան

Պատրաստման եղանակը

Ռոքֆոր-100 գրամ

ավոկադո-1 հատ

ձու-1 հատ

բեկոն-100 գրամ

լոլիկ-2 հատ

Cobb Salad Recipe 7 640x882 - Պանրով աղցան

Պատրաստման եղանակը

Ռոքֆորը մանր փշրել խաշած և կտրարած ձվի վրա, ավելացնել շերտատած ավոկադոն և խրթան բեկոնը: Խառնել կամ դասավորել բաղադրիչները կողք կողքի:

Տես նաև՝