Logo

Պատմության վերջը. ի՞նչ կցուցադրվի «Թագը» սերիալի վերջին սերիայում

12:34 / 19.04.2023Սերիալներ
null

«Թագը» (The Crown) վերջին տարիների ամենաքննարկվող ու սկանդալային սերիալներից է։ Ոչ վաղ անցյալում ռեժիսորներին քննադատում էին, որ նրանք ցանկանում էին մանրամասնորեն լուսաբանել արքայադուստր Դիանայի մահը և ցույց տալ նրա հուղարկավորությունը։ Սակայն Բրիտանական կայսրության և թագավորական ընտանիքի մասին պատմող նախագիծը գրեթե ավարտին է մոտենում։ Այս շաբաթ տեղի կունենան վեցերորդ եթերաշրջանի վերջին էպիզոդի նկարահանումները, որով էլ կավարտվի պատմությունը։

Daily Mail-ի աղբյուրները պնդում են, որ պրոդյուսերները ցույց են տալու Չարլզ III-ի և Կամիլայի հարսանիքը։ Կադրերը նկարահանվելու են Յորքի տաճարում։ Այն կփոխարինի Վինձորի Սուրբ Գեորգի մատուռին, որտեղ թագավորն ու թագուհին ամուսնացել են 2005 թվականին: Շոուռաներները ցանկանում են, որ պատմությունն ավարտվի դրական նոտայով և թողնի հաճելի տպավորություն:

«Ամիսներ շարունակ թվում էր, թե սերիալը հրապուրում է հանրությանը` անսրտորեն պատմելով Դիանայի մահվան պատմությունը և վրդովեցնելով արքայազն Ուիլյամին և Հարիին: Ուստի որոշվեց գեղեցիկ ավարտ նախատեսել։ Չարլզ III-ի և Կամիլայի հարսանիքը կլինի իսկական տոն և իսկապես երջանիկ պահ միապետության պատմության մեջ։ Այս սյուժետային գիծը նույնպես հիանալի տեղավորվում է թագադրման տարում», - ասել է ինսայդերը:

«Բայց կան աշխատակիցներ, որոնք այս ամենը համարում են ցինիկ քայլ։ Netflix-ը չի ցանկանում, որ իր հանդիսատեսը վրդովվի Դիանայի ողբերգական մահվան վերապատմումից»,- հավելել է աղբյուրը։

«Թագը» սերիալը թողարկվում է Netflix-ում 2016 թվականից։