Logo

Պետրոս Դուրյանի վերջին նամակը [Մնաք բարյավ]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 24.09.2020Հեղինակներ
դուրյան - Պետրոս Դուրյանի վերջին նամակը [Մնաք բարյավ]

«Այո՛, ալ հիմա հավատացի թե կը ծյուրիմ եղեր, գիտեմ թե ալ շատ չապրիմ պիտի: Ահ, եղբայր իմ, ահա երիտասարդ մը’ որ եկած է աշխարհ միայն իր մահն ու իր թշվառությունը տեսնելու և զգալու համար:
Չգիտեմ ինչ գրեմ. կզգամ շատ, բայց գրելու դժվարություն մը կա, կարծես թե գերեզմանին մեջեն կը խոսիմ: Ալ մարը մտնելու վրա եղող ճառագայթ մ’եմ. մարում մ’եմ. քայքայում մ’եմ գիտեմ այս տողեր վերջինն են և վերջինը պիտի լինեն. սակայն սա տարտղնած ուշս ինչպես վրա բերեմ ու խոսիմ. բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը կը սիրեմ. ես որ աշխարհի մեջ միայն երգերը շատ սիրեցի. կուզեմ որ իմ վերջին շունչս ալ երգ մըլլա:
Կարապն իր վերջի շունչին իրէն ներդանշակավոր ճիչը կարտասանե կըսեն. թող ես ալ կարապին պես անցաշ ըլլամ աշխարհեն:
…Ով որ երգ չունի կամ երգել չգիտեր, զգալու ներդաշնակության, գեղեցիկին ու սիրունին իտեականը շոշափելու քաղցրությունը չունի:
…Մարդուն նշանանբանը երգն է. էն Առաջին ձայնը երգն է. բնությունն ամբողջ երգ մ’է. Ահ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ.
Երգել, աղոթել ու սիրել… Ահ, ինչ բանաստեղծական կյանք, ինչ կատարյալ կյանք…

Եղբայր, ամեն ինչ անկեղծությամբ պիտի ըսեմ, զի ալ աշխարհե և խղճես կախում և նկատում չունիմ:
Եղբայր, ահա ես կիջնեմ կամ մոտ եմ իջնելու այն սև հատակ անդունդին մեջ’ որո անունը գերեզման կըսեն. արդյոք ինչ պիտի ըսեն ինձ գերեզմանեն անդին (անշուշտ թշվառ երիտասարդ մը, որ աշխարհ եկավ և միայն իր մեռնիլն զգաց ու մեռավ):
Մեկ քանի պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց Արև տեսցնեն պիտի…Ուշս տարտղնած է եղբայր իմ:
…Գիտեմ, քիչ ատեն պիտի մեռնիմ. արցունքի տեղ դագաղիս վրա երկու խոսք. հառաչանքի տեղ երկու շունչ աղոթք հոգվույս համար. և վշտի տեղ երկու փունջ ծաղիկ գերեզմանիս վրա. ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի…
…Ափսոս, այո, ահ մ’էր սկիզբս, վախ մ’եղավ վախճանս…
Մնաք բարյավ»: