Logo

Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 10.04.2020Ռեժիսորներ
fashionsquad - Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա... ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

Ամեն քաղաք իր բույր ու գույնն ունի, ամեն քաղաքում սերն իր առանձնահատուկ հմայքն ունի: Ամեն քաղաք յուրովի է բացում մարդու հոգու ամենանվիրականն ու գեղեցիկը: Ձեզ ենք ներկայացնում 4 կինոալմանախ ամենագեղեցիկի մասին: 4 ֆիլմերն էլ նույն գաղափարով են ստեղծված, չորսն էլ նույն կառուցվածքն ու մտահաղացումն ունեն: Նախատեսվում են նկարահանել նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների մասին նմանատիպ ֆիլմեր:

Փարիզ, ես քեզ սիրում եմ / Париж, я люблю тебя / Paris, je t’aime. 2006

ռեժ.՝ Օլիվյե Ասայաս, Ֆրեդերիկ Օբյուրտեն ևն

դերերում՝ Նատալի Փորթման, Ժերար Դեպարդյե, Ժուլյեթ Բինոշ ևն

Paris Je taime cover - Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա... ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

«Փարիզ, ես քեզ սիրում եմ» կինոալմանախը 18 կինոնովելներից կազմված գեղեցիկ ֆիլմ է սիրո և աշխարհի ամենագեղեցիկ քաղաքի մասին: 18 տարբեր, 5 րոպե տևողություն ունեցող պատմություններ՝ տարբեր ռեժիսորներով, դերասանական կազմով, մեկ ասելիքով՝ սերն է ամենակարևորն ու ամենագեղեցիկը կյանքում: Հուզիչ, գեղեցիկ, նուրբ, բարի, լուսավոր, թախծոտ ֆիլմ գեղեցիկի մասին:

Նախապես որոշված է եղել 20 մաս նկարել՝ Փարիզի տարբեր շրջանների քանակով, բայց արդյունքում ունենք 18-ը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2. Նյու Յորք, ես սիրում եմ քեզ / Нью-Йорк, я люблю тебя /New York, I Love You. 2008

ռեժ.՝ Ֆաթիհ Աքին, Իվան Աթալ, Ռեդոլ Բոլսմեյեր ևն

դերերում՝ Նատալի Փորթման, Բրեդլի Քուփեր, Հեյդեն Քրիսթենսեն, Էնդի Գարսիա ևն

Нью-Йорк, я люблю тебя New York, I Love You

Այս կինոալմանախը «Փարիզ, ես քեզ սիրում եմ»-ի շարունակությունն է: Առհասարակ այս տեսակ կինոալմանախ ստեղծելու գաղափարը աշխարհի լավագույն ռեժիսորների կողմից մեծ ոգևորությամբ և ջերմությամբ ընդունվեց: Եվ այս՝ «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» ֆիլմի ռեժիսորների ցանկում են լավագույնները, հերոսներին մարմնավորում են ամենահայտնի և սիրված դերասանները: Կարճ ու գեղեցիկ 11 պատմություններ տարբեր մարդկանց, տարբեր սերերի և նյույորքյան կյանքի գեղեցիկ ու խենթ կողմերի մասին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

1 2