Logo

Փաստեր երգչուհի Brunette-ի մասին

15:57 / 02.02.2023Երաժիշտներ
Brunette-երգչուհի

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում կներկայացնի 21-ամյա երգչուհի Brunette-ը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում:

Փորձենք ներկայացնել փաստեր երգչուհու մասին, որի մասին քիչ բան է հայտնի․

1․ Երգչուհի Brunette-ի իրական անուն-ազգանունն Էլեն Երեմյան է:

2․ Էլենը երգում է մանկուց, եղել է «Նվակ» հիմնադրամի սան, որի սանն է եղել նաև Ռոզա Լինը, որը Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2022»-ին:

3․ Առաջին քայլերն արել է «Արևիկ» անսամբլում, որտեղ ելույթ է ունեցել Լիդուշիկի հետ: 

4․ Բացի երգելուց, Էլենը նաև երգեր է գրում: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է:

5․ Երգչուհին Project12 երաժշտական խմբի անդամ է:

6․ Հաճախ ելույթ է ունենում Club 12 ակումբում:

7․ Brunette-ն առավել հայտնի է «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերով։

8․ Brunette-ը մրցույթին կներկայանա հեղինակային երգով

9. Ներկայացվող երգը R&B ոճում է:

10. Երգչուհին եղել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին հայաստանյան պատվիրակության ժյուրիի անդամ: 


«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին:

Brunette-ը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչի առաջին հատվածում: