Logo

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 06.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
the little prince with rose - Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]
  • Ամեն մարդ իր աստղերն ունի:

 

  •  Եթե միշտ միայն ուղիղ գնաս, հեռուն չես հասնի:

 

  • Պետք է մի քանի թրթուրների հանդուրժել՝ թիթեռների հետ ծանոթանալու համար:

 

  • Գոյություն ունի այսպիսի կանոն՝ առավոտյան արթնանալուց, լվացվելուց, քեզ կարգի բերելուց հետո կարգի բեր նաև քո մոլորակը:

 

  • Ահա իմ գաղտնիքը, այն շատ պարզ է՝ սրատես է միայն աչքը: Ամենակարևորն աչքերով չես տեսնի:

 

  •  Յուրաքանչյուրից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունն առաջին հերթին խելամիտ պետք է լինի:

 

  • Ես վախենում եմ դառնալ մեծերի նման, որոնց ոչինչ հետաքրքիր չէ, բացի թվերից:

 

  •  Երբեք պետք չէ լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Պետք է միայն նայել նրանց և շնչել նրանց բույրը:

 

  • Դու ապրում ես քո քայլերում և ոչ թե մարմնում: Դու քո գործողություններն ես:

 

  • Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի բարդ է, քան ուրիշներին: Եթե դու կարողանաս ճիշտ դատել քեզ, նշանակում է՝ դու իրականում իմաստուն ես:

 

  •  

    Եթե ինչ-որ բան հետաքրքրել է, մի նահանջիր, քանի դեռ պատասխանը չես ստացել:

 

  •  

     Երբ տխրում ես, լավ է նայել, թե ինչպես է արևը մայր մտնում:

 

  •  

     Գիտե՞ս՝ ինչո՞ւ է անապատը լավ: Նրա մեջ ինչ-որ տեղ աղբյուրներն են թաքնված:

  •  

    Գործեր կան, որոնք կարող են սպասել: Դրանից վնաս չկա: Բայց եթե բաոբաբներին աղատություն տաս, դժբախտությունից չես խուսափի:

  •  

    Լավ է, երբ ընկեր ունես, նույնիսկ, եթե մեռնել է պետք:

  •  

     Կարող ես ճանաչել միայն այն առարկաները, որոնք ընտելացրել ես:

  •  

    Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակին, որի նմանը չկա միլիոնավոր աստղերից ոչ մեկի վրա, դա բավական է: Նայում ես աստղերին և դու երջանիկ ես:

  •  

    Շատ տխուր է, երբ մոռանում են ընկերներին: Ոչ բոլորն են ընկեր ունեցել:

  •  

    Երեխաները պետք է ներողամիտ լինեն մեծերի հանդեպ:

 

  •  

    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մարդկանց:

 

  •  

    Բառերը միայն խանգարում են հասկանալ իրար:

 

  •  

     Երբ ընտելացնում ես որևէ մեկին, հետագայում պատահում է նաև, որ արտասվում ես:

 

  •  

     

    Երևի աստղերը փայլում են նրա համար, որ ամեն մեկը վաղ թե ուշ գտնի իրենը:

 

  •  

    Դու պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես:

 

  •  

    Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են որոնում: Այդ պատճառով էլ նրանք հանգիստ չունեն՝ մեկ այս, մեկ այն կողմ են նետվում: Իզուր: Աչքերը կույր են: Պետք է փնտրել սրտով: