Logo

15 մլն ֆունտ․ Շոն Քոներիին պատկանած Պիկասոյի կտավը հանվել է աճուրդի

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:32 / 25.04.2022Արվեստանոց
Պիկասոյի կտավ

Հանգուցյալ դերասան Շոն Քոներիին պատկանած Պիկասոյի կտավն աճուրդի է հանվել 15 միլիոն ֆունտով՝ շոտլանդական բարեգործական կազմակերպություններին օգնելու համար:

Շոն Քոներիի մարդասիրական հիմնադրամը գումարը կնվիրաբերի բարեգործության համար Շոտլանդիայում, ինչպես նաև Բահամյան կղզիներում, որտեղ Էդինբուրգում ծնված դերասանն ապրել է կնոջ՝ Միշելինի հետ ավելի քան 30 տարի:

Նա գնել էր նկարը 1969 թվականին՝ մահից մի քանի տարի առաջ։

Նկարը կվաճառվի «Christie's 20th and 21st Century Art Sale» աճուրդում, որը տեղի կունենա Հոնկոնգում՝ մայիսի 26-ին:

Շոն Քոներ

Սըր Շոնի որդեգրած զավակը՝ Սթիվեն Քոներին, որն արվեստի խորհրդատու է, ասում է, որ Շոնը «գեղագիտության արտասովոր զգացում» ուներ։

«Մենք՝ նրա ընտանիքը, այժմ աշխատում ենք ստեղծելու հիմնադրամ, որն աջակցություն կցուցաբերի Շոնի հետաքրքրություններն արտացոլող կազմակերպություններին ու կծառայեն նրա ժառանգության պահպանմանը»:

Փետրվարին սըր Շոնի ընտանիքը հայտարարեց, որ 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Պայքար ընդդեմ դեմենցիայի» բարեգործական կազմակերպությանը, որը կֆինանսավորի Էդինբուրգի համալսարանի վերանորոգումը: